Կարծիք

28.09.2019 14:54


Եթե այդքան օրենքի պահապան եք, ինչո՞ւ չեք ձերբակալում վարչապետին

Եթե այդքան օրենքի պահապան եք, ինչո՞ւ չեք ձերբակալում վարչապետին

Այսօր գիշերը ժամը 03։40-ի սահմաններում բերման է ենթարկվել, այնուհետև ձերբակալվել Խեղափոխության համահիմնադիր Նարէկ Մութաֆէանը։

Նա փողոցում քայլելուց պատահաբար հանդիպել է Աննա Դանիբեկյանին, մոտեցել և հարց ուղղել՝ փորձելով ճշտել արդյոք նա նույնպե՞ս վնգստացող է՝ ինչպես նշել էր վարչապետը, թե ոչ։

Նրա գործողությունները որակվել են անհարգալից վերաբերմունք և հետապնդում դատարանի նկատմամբ։

Հարգելի ոստիկանություն և իրավապահ մարմիններ, եթե այդքան օրենքի պահապան եք, ինչո՞ւ չեք ձերբակալում վարչապետին, չէ՞ որ նա է ասել, թե դատավորները վնգստում են, նա է ամեն հարմար առիթի տապալում ՀՀ Սահմանդրությունը և ամեն անգամ ճնշում գործադրում դատական համակարգի վրա։

Ինչու չէին արձանգանքում այն բոլոր փաստաբանները, պաշտոնյանները, երբ Նիկոլը եթերից ճնշում էր դատական համակարգը նույն այդ դատավորներին, ինչու չէին տրամադրում պետական անվտանգություն և այլն։

Նիկոլյան աբսուրդի թատրոնը հասել է իր գագաթնակետին, ուշքի՛ եկեք ՀԱՅ ԱԶԳ։

#Մարէկ_Մութաֆէան_քաղբանտարկյալ

Աշոտ Ասլիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը