Պետության ղեկավարը պարտավոր է իր ասածներին ու արածներին ուշադրություն դարձնել, և եթե ոչ, պետք է հավասարաչափ պատժվի
Քաղաքական գործիչը, ակտիվիստը, կուսակցական գործիչը կարող է պաշտպանել իր կողմնակցին՝ «իմ ու քո» դնելու սկզբունքով, իշխանությունը նման իրավունք չունի, չի ունեցել ու չի կարող ունենալ։
Իրավացիորեն հարց ենք բարձրացնում, ինչո՞ւ կարելի է պատժել ակտիվիստին, որը դատավորից փորձում է ճշտել, թե նա վնգստո՞ւմ է, թե՝ ոչ, բայց չպատժել վարչապետին, որը հիմնավորապես ասում է, որ դատավորները վնգստում են։ Ինչու վարչապետին կարելի՞ է ասել ու անել այն, ինչ մտքով անցնում է։ Ասեմ, որ շատ այլ երկրներում ընդունված բան է, որ տուգանում են նաև երկրի ղեկավարին կամ գործ հարուցում սխալ խոսքի ու գործի համար։
Օրինակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլուն ԱՄՆ-ում նախորդ տարի տուգանեցին 750 դոլարով, որովհետև պաշտոնական այցի ընթացքում հյուրանոցում ծխել էր։ Թայվանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահին 2012-ին տուգանեց 500 հազար թայվանական դոլարով, որովհետև նախագահական ընտրությունների օրը Facebook-ում գրառում էր արել: Լեհաստանի նախագահին ոստիկանությունը 2015-ին տուգանեց նախագահական նստավայրի մոտ մեքենան կայանելու համար։ Վերջապես, 2014 թվականին Ռումինիայի Խտրականության դեմ պայքարի ազգային խորհուրդը երկրի նախագահին տուգանեց 185 դոլարով՝ գնչուները խուսափում են աշխատանքից և ապրում են գողության հաշվին խոսքերի համար։
Այսինքն, պետության ղեկավարը պարտավոր է իր ասածներին ու արածներին ուշադրություն դարձնել, և եթե ոչ, պետք է հավասարաչափ պատժվի։ Այսինքն, եթե երիտասարդի արածն անարգանք է դատարանի նկատմամբ, ուրեմն հազարապատիկ անարգանք է Նիկոլ Փաշինյանի արածը, քանի որ Նարեկ Մութաֆյանը այսպես ասած՝ «հետապնդել է» մեկ դատավորի, Նիկոլ Փաշինյանը՝ վիրավորել ավելի քան 250-ին՝ մեկ բառով։
Ու ինձ համար իրոք զարմանալի է՝ եթե արդարադատության նախարարը լուռ էր, երբ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին քաշքշեցին, երբ դատավոր Դավիթ Բալայանի ազատ տեղաշարժը խոչընդոտեցին, որի պատճառով վայր ընկավ, երբ Դավիթ Գրիգորյանի հեռախոսի համարը ֆեյսբուք գցեցին, տան հասցեն նույնպես, երբ պատգամավոր Հայկ Սարգսյանը կոչ էր անում ազգովի գնալ դատարանի դիմաց և ճնշել դատավոր Դավիթ Գրիգորյանին, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ սպառնաց Ալեքսանդր Ազարյանին, հիմա ինչո՞ւ է խոսում։
Որովհետև մյուս բոլորը իշխանության հովանավորյալը չե՞ն, կռիշ չունե՞ն։
Իսկ չե՞ք մտածել, գուցե այդ բոլոր լռություններն ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություննե՞րն են ազդել ակտիվիստ Նարեկի վրա։
Իրականությունն այն է, որ մեզ մոտ իշխանության կողմնակիցներին կարելի է ամեն ինչ, իշխանությանն էլ հետը, ընդդիմությանը՝ ոչ։ Կրկնում եմ՝ երբ Քոչարյանի կողմնակիցները, քաղաքական, կուսակցական գործիչները, ակտիվիստները իմ ու քո են դնում, հասկանում եմ, ընդունում, դա էդպես պետք է լինի։ Բայց իշխանությունը պարտավոր է լինել հավասար բոլորի համար։ Առավել ևս, երբ բոլորին հռչակել է վարչապետ։
Իրավիճակը պայթյունավտանգ է, ու հենց իշխանությունն է այդպիսին դարձրել՝ մթնոլորտի թուլացման համար ոչինչ չանելով։
Հ․Գ․ Ի դեպ, ՀԱԿ-ը ցանկացած առիթով իր ձերբակալված անդամներին համարում էր քաղբանտարկյալ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից