Կարծիք

28.09.2019 19:33


Մի գեղեցիկ օր այդ «առանձնակի խոշոր չափերի» վատնումը Նիկոլի դեմը դրվելու է ճիշտ նույն ոճական փաթեթավորումներով, որոնցով հիմա նախկիններին են խփում

Մի գեղեցիկ օր այդ «առանձնակի խոշոր չափերի» վատնումը Նիկոլի դեմը դրվելու է ճիշտ նույն ոճական փաթեթավորումներով, որոնցով հիմա նախկիններին են խփում

Իրավապահները սիրում են մամուլի հաղորդագրություններում շահարկել «այսքան միլիոն դրամի» և «առանձնակի խոշոր չափերի» տիպի արտահայտություններ՝ իրենց արած-չարածի կարևորությունը ուռճացնելու համար, թեպետ իրականում հաճախ խոսքը ընդամենը մի քանի հազար դոլարի մասին է։

Իսկ այ Նիկոլի ամերիկյան վոյաժն, այնուամենայնիվ իսկապես «առանձնապես խոշոր չափերի» ծախս էր։ Ու լրիվ անիմաստ։ Ո՛չ Լոսի «նախընտրական ցույցը», ո՛չ Թրամփի հետ ֆոտոն որևէ օգուտ Հայաստանի Հանրապետությանը չեն տվել, է՛լ չասեմ, որ նույն այդ ցույցին կարող էր և բիզնես-կլասով էլ հասնել։ Ինչ վերաբերում է Կալիֆորնիայի նահանգի հետ ինչ-որ համաձայնության (որի բովանդակությունը դեռ չի հրապարակվել) ստորագրելուն, սրա համար էլ «Գոլֆսթրիմով» թռնելու կարիք չկար հաստատ։

Այնպես որ մի գեղեցիկ օր այդ «առանձնակի խոշոր չափերի» վատնումը Նիկոլի դեմը դրվելու է ճիշտ նույն ոճական փաթեթավորումներով, որոնցով հիմա նախկիններին են խփում։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը