Կարծիք

28.09.2019 14:45


Քրեականացնել «նիսիա» խաղադրույք կատարելը․ պատգամավորի մտքի փայլատակումը

Քրեականացնել «նիսիա» խաղադրույք կատարելը․ պատգամավորի մտքի փայլատակումը

Օր օրի ավելի եմ համոզվում, որ ԱԺ փորձագետին աշխատանքի վնասակարության համար անվճար կաթ պետք է տրվի...

Երեկվանը դեռ չմարսած, էսօր 2-րդ «դոզան» ստացա... պատգամավորներից մեկը Վիճակախաղերի մասին օրենքում առաջարկում է լրացում կատարել... տառացի մեջբերում առաջարկից՝

«Քրեականացնել պարտքով (ՆԻՍԻԱ) խաղադրույք ընդունելը՝ սահմանելով վարչական տուգանք 000.000 դրամի չափով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Պարտքով խաղադրույք կատարել համարվում է նաև հեռախոսազանգով խաղադրույք կատարելը, և «ԴՈւ ԽԱՂԱԴՐՈւՅՔԸ ԸՆԴՈւՆԻ 5 ՐՈՊԵԻՑ ԿԲԵՐԵՄ» արտահայտությունը»:

Եվ սա կատակ չէ, թաքնված տեսախցիկ չէ... սա լուրջ օրենսդիր աշխատանք է, որի վերաբերյալ փորձագետը պետք է եզրակացություն տա...

Հ.Գ. Ասածս ինչ է... շուտով զանգելուց չասեք 5 րոպեից կբերեմ, ասեք 4 րոպեից, 6 րոպեից, բայց ոչ երբեք 5 րոպեից... թե չէ կստացվի «Ինչի համա՞ր ես նստած», «Դու խաղադրույքը ընդունի 5 րոպեից կբերեմ» արտահայտության համար...

71391374_10156845590754613_8520226826109321216_n

#դեղերս #բերեք #գուշակիր #պատգամավորին #դուխաղադրույքըընդունի5րոպեիցկբերեմ

ԱԺ փորձագետ Ինեսսա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը