ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է
Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է:
Մի առիթով իշխանության ներկայացուցիչներից մեկին ասել եմ, դուք անգամ ցինիկ լինել չեք կարողանում, քանզի դրա համար անհրաժեշտ է ինտելեկտի բավարար մակարդակ, որպիսի կարողանաս շարադրել ասելիքդ, բայց անձնապես չվիրավորես մարդուն:
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում դատական իշխանությունը, այդ դուք էիք, որ տանջամահ էիք անում նրան հանրայնորեն, երբ դեմքի լուրջ արտահայտությամբ ձեր պատրոնի հրահանգով դատարան էիք շրջափակում, երբ դատավորին հրում էիք, որ շենք չմտնի, երբ ձեր համար անցանկալի որոշում կայացրած երկու դատավորների հասցեին հնչեցնում էիք սպառնալիքներ, վիրավորանքներ, քչփորում նրանց ատենախոսությունները, երբ ինքներդ ատեստատի իդենտիկության խնդիր ունեք, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցում, երբ նրանց դարձնում էիք կամակատար ու ասում` «կալանքը ուզես չուզես, պիտի տաս», երբ ՍԴ նախագահի ու դատավորների վրա ապօրինի ճնշումներ եք բանեցնում, ՍԴ նախագահ «ինքնահռչակում»։
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում օրենսդիր իշխանությունը, երբ ինքներդ դարձել եք «օրենսդիր»՝ ԱԺ-ն պաշարելու ու բռնազավթելու միջոցով, ընտրություններին բոլոր ապօրինի մեթոդները գործադրել եք այլախոհ ընդդիմախոսների նկատմամբ, երբ քաղաքական դիսկուրսը իջեցրել եք դավաճանությունների, ճամբարից ճամբար թռածներին գնահատելու ու հնի ու նորի անպտուղ քննարկման մակարդակի
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում իրար հանդեպ եղած բարեկրթությունը ու հանդուրժողականությունը, երբ հրճվանք ու երջանկություն եք սկսել ապրել այլախոհի հանդեպ գրված հերթական հայհոյանքը ընթերցելիս, երբ մարդկանց տներ գնալը ու վիրավորելը խրախուսել եք, երբ մահը «մտցրել եք կյանք»՝ սև ժապավենների ու դագաղների օգտագործմամբ` գեթ մեկ վայրկյան անգամ Աստծուց չվախենալով։ Ի դեպ ու՞ր էին ձեր դատապարտող գրառումները, պարոնայք ու հատկապես՝ տիկնայք։
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք իրավապահ համակարգը, երբ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը ու մյուսները իրավական անգամ դասագրքային /ոչ թե խորքային/ կանոններ չեն պահում, երբ նրանք առանձին դաժանությամբ ոտնձգում են քրեական դատավարության վրա, երբ նրանք այնքան են տրվել «հնչեղ անունների արդարադատության» գայթակղությանը, որ մոռացել են թե՜ իրավաբանությունը և թե՜ անգամ տիեզերական բումերանգի կանոնը: Հանուն արդարության ասեմ` տիեզերական բումերանգի կանոնը աշխատեց նաև նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների վրա, բայց դուք էլ լինելու եք նախկին ու էլի էդ կանոնի կիրառությունը ձեր մաշկի վրա զգալու եք։
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ նախագահի ինստիտուտը երկրում, երբ այդ նախագահին դարձրել եք ձեր հլու հնազանդ կամակատարը, երկրի գլխավոր անհարգելի բացական ու անհայտ բացակայողը, Սահմանադրություն կարդացողն ու դրանից հավերժ նեղացածը: Շարքը շատ երկար կարող եմ թվել, եկեղեցի, բանակ, Արցախ, արտաքին հարաբերություններ և այլն: Ցանկը կարող է լրացվել նաև երկրում ստեղծված կուսակցությունների, հասարակական շարժումների անդամների /օրինակ՝ Վետո և այլն / ամենօրյա հարցադրումներով:
Ասածս այն է, որ բավական է երեսպաշտություն անեք և կոնկրետ այս` ձեզ ձեռնտու դրվագով աղմկեք ու ասեք, թե որբ եք: Հատկապես որ դուք օրենք եք խախտել, իսկ այս հարցը տվողները՝ ոչ։ Սպանել եք վիրավոր դատական իշխանությունը ու հիմա ասում եք թե ո՞րբ եք։ Դուք պարզունակ երեսպաշտ եք: Դուք եք այս վիճակի անմիջական ու ուղղակի պատասխանատուն։
Ես և բոլոր այլախոհները Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ցանկություն չունենք, ոչ էլ կեղծ բարեպաշտներ են, այլ պարզ բան ենք արձանագրում, Կա՞րող էր այդպիսի արարք կատարելու ցանկություն առաջանալ` այո` հաշվի առնելով, թե դուք ինչեր եք արել նախորդիվ:
Ճի՞շտ էր դա անելը։ Մեր կարծիքով` ոչ: Հասկանում եմ, որ գուցե շատերը մտածում են` ձեզ համար հենց այդ լեզուն է հասկանալի, բայց չպիտի թույլ տալ ձեր արժեհամակարգը դառնա վարակիչ: Այն պիղծ է ու թունավոր:
Այլ կերպ ասած ես ինձ լավ չեմ զգում այն դեպքում, երբ սեռապաթոլոգիկ բնույթի հայհոյանքներ եմ կարդում ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր վարչապետի, նրա ընտանիքի, կին պատգամավորների կամ առհասարակ որևէ մեկի մասին, եթե անգամ այդ պահին արձանագրում եմ` տիեզերական մեծ կանոնն աշխատում է ու ընթացքի մեջ է:
Ուստի պարոնայք ու տիկնայք, երեկ արդեն ասել եմ` ԼՌԵ՜Ք ու հանգիստ նստեք տեղներդ: Ուրիշ թեմա գտեք ձեր լուսավոր մտքերը արտահայտելու ու ինքնահաստատվելու համար: Դրանք քաղաքական ու մարդկային առումով ցույց են տալիս ով եք դուք ու ձեզ ոնց կոչել։
ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է
Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է:
Մի առիթով իշխանության ներկայացուցիչներից մեկին ասել եմ, դուք անգամ ցինիկ լինել չեք կարողանում, քանզի դրա համար անհրաժեշտ է ինտելեկտի բավարար մակարդակ, որպիսի կարողանաս շարադրել ասելիքդ, բայց անձնապես չվիրավորես մարդուն:
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում դատական իշխանությունը, այդ դուք էիք, որ տանջամահ էիք անում նրան հանրայնորեն, երբ դեմքի լուրջ արտահայտությամբ ձեր պատրոնի հրահանգով դատարան էիք շրջափակում, երբ դատավորին հրում էիք, որ շենք չմտնի, երբ ձեր համար անցանկալի որոշում կայացրած երկու դատավորների հասցեին հնչեցնում էիք սպառնալիքներ, վիրավորանքներ, քչփորում նրանց ատենախոսությունները, երբ ինքներդ ատեստատի իդենտիկության խնդիր ունեք, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցում, երբ նրանց դարձնում էիք կամակատար ու ասում` «կալանքը ուզես չուզես, պիտի տաս», երբ ՍԴ նախագահի ու դատավորների վրա ապօրինի ճնշումներ եք բանեցնում, ՍԴ նախագահ «ինքնահռչակում»։
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում օրենսդիր իշխանությունը, երբ ինքներդ դարձել եք «օրենսդիր»՝ ԱԺ-ն պաշարելու ու բռնազավթելու միջոցով, ընտրություններին բոլոր ապօրինի մեթոդները գործադրել եք այլախոհ ընդդիմախոսների նկատմամբ, երբ քաղաքական դիսկուրսը իջեցրել եք դավաճանությունների, ճամբարից ճամբար թռածներին գնահատելու ու հնի ու նորի անպտուղ քննարկման մակարդակի
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում իրար հանդեպ եղած բարեկրթությունը ու հանդուրժողականությունը, երբ հրճվանք ու երջանկություն եք սկսել ապրել այլախոհի հանդեպ գրված հերթական հայհոյանքը ընթերցելիս, երբ մարդկանց տներ գնալը ու վիրավորելը խրախուսել եք, երբ մահը «մտցրել եք կյանք»՝ սև ժապավենների ու դագաղների օգտագործմամբ` գեթ մեկ վայրկյան անգամ Աստծուց չվախենալով։ Ի դեպ ու՞ր էին ձեր դատապարտող գրառումները, պարոնայք ու հատկապես՝ տիկնայք։
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք իրավապահ համակարգը, երբ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը ու մյուսները իրավական անգամ դասագրքային /ոչ թե խորքային/ կանոններ չեն պահում, երբ նրանք առանձին դաժանությամբ ոտնձգում են քրեական դատավարության վրա, երբ նրանք այնքան են տրվել «հնչեղ անունների արդարադատության» գայթակղությանը, որ մոռացել են թե՜ իրավաբանությունը և թե՜ անգամ տիեզերական բումերանգի կանոնը: Հանուն արդարության ասեմ` տիեզերական բումերանգի կանոնը աշխատեց նաև նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների վրա, բայց դուք էլ լինելու եք նախկին ու էլի էդ կանոնի կիրառությունը ձեր մաշկի վրա զգալու եք։
Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ նախագահի ինստիտուտը երկրում, երբ այդ նախագահին դարձրել եք ձեր հլու հնազանդ կամակատարը, երկրի գլխավոր անհարգելի բացական ու անհայտ բացակայողը, Սահմանադրություն կարդացողն ու դրանից հավերժ նեղացածը:
Շարքը շատ երկար կարող եմ թվել, եկեղեցի, բանակ, Արցախ, արտաքին հարաբերություններ և այլն: Ցանկը կարող է լրացվել նաև երկրում ստեղծված կուսակցությունների, հասարակական շարժումների անդամների /օրինակ՝ Վետո և այլն / ամենօրյա հարցադրումներով:
Ասածս այն է, որ բավական է երեսպաշտություն անեք և կոնկրետ այս` ձեզ ձեռնտու դրվագով աղմկեք ու ասեք, թե որբ եք: Հատկապես որ դուք օրենք եք խախտել, իսկ այս հարցը տվողները՝ ոչ։ Սպանել եք վիրավոր դատական իշխանությունը ու հիմա ասում եք թե ո՞րբ եք։ Դուք պարզունակ երեսպաշտ եք: Դուք եք այս վիճակի անմիջական ու ուղղակի պատասխանատուն։
Ես և բոլոր այլախոհները Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ցանկություն չունենք, ոչ էլ կեղծ բարեպաշտներ են, այլ պարզ բան ենք արձանագրում,
Կա՞րող էր այդպիսի արարք կատարելու ցանկություն առաջանալ` այո` հաշվի առնելով, թե դուք ինչեր եք արել նախորդիվ:
Ճի՞շտ էր դա անելը։ Մեր կարծիքով` ոչ:
Հասկանում եմ, որ գուցե շատերը մտածում են` ձեզ համար հենց այդ լեզուն է հասկանալի, բայց չպիտի թույլ տալ ձեր արժեհամակարգը դառնա վարակիչ: Այն պիղծ է ու թունավոր:
Այլ կերպ ասած ես ինձ լավ չեմ զգում այն դեպքում, երբ սեռապաթոլոգիկ բնույթի հայհոյանքներ եմ կարդում ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր վարչապետի, նրա ընտանիքի, կին պատգամավորների կամ առհասարակ որևէ մեկի մասին, եթե անգամ այդ պահին արձանագրում եմ` տիեզերական մեծ կանոնն աշխատում է ու ընթացքի մեջ է:
Ուստի պարոնայք ու տիկնայք, երեկ արդեն ասել եմ` ԼՌԵ՜Ք ու հանգիստ նստեք տեղներդ: Ուրիշ թեմա գտեք ձեր լուսավոր մտքերը արտահայտելու ու ինքնահաստատվելու համար: Դրանք քաղաքական ու մարդկային առումով ցույց են տալիս ով եք դուք ու ձեզ ոնց կոչել։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից