«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունը: 2008թ.-ի փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը ստանձնեց Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը' 30 տարի ժամկետով: Հայաստանի կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորվել է 572 մլն դոլարի ներդրումներ կատարել հայկական երկաթուղային տրանսպորտի ոլորտում, ընդ որում՝ այդ գումարից 200 մլն դոլարը նախատեսված է ներդնել առաջին 5 տարիների ընթացքում:
2009թ. «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի դեկտեմբերի 9-ի նիստում որոշում կայացվեց ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության, տնօրենի պաշտոնից Ալեքսանդր Կուզնեցովին ազատելու և այդ պաշտոնում ՇևքետՇայդուլինին նշանակելու մասին: Այսքան նախաբանի անհրաժեշտություն չէր լինի, եթե համացանցում չհանդիպեինք Շայդուլինի մասին հետևյալ տեղեկատվությունը, որը տեղադրվել էր լրագրող Էրկին Ռամզանովի կողմից՝ (http://shevket.8k.com):
Հեղինակն իր նյութում ներկայացնում է Սվերդլովի երկաթուղիների տնօրենի պաշտոնում աշխատած տարիներին Շևքետ Շայդուլինի ֆինանսական խարդախությունները։ Հոդվածի հեղինակն անդրադառնում է նաև Շևքետ Շայդուլինի և ծայրահեղ մահմադականների միջև կապերին, ինչի վառ ապացույց է հոդվածի ենթավերնագիրը՝ «На деньги Свердловской железной дороги финансируются лагеря ваххабитов»։
Հոդվածի հետ կապված մեր հարցին ի պատասխան այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Շևքետ Շայդուլինը «7օր»-ի թղթակցին ասել է.
Վահաբիզմի հարավկովկասյան «երկաթուղին»
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունը: 2008թ.-ի փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը ստանձնեց Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը' 30 տարի ժամկետով: Հայաստանի կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորվել է 572 մլն դոլարի ներդրումներ կատարել հայկական երկաթուղային տրանսպորտի ոլորտում, ընդ որում՝ այդ գումարից 200 մլն դոլարը նախատեսված է ներդնել առաջին 5 տարիների ընթացքում:
2009թ. «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի դեկտեմբերի 9-ի նիստում որոշում կայացվեց ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության, տնօրենի պաշտոնից Ալեքսանդր Կուզնեցովին ազատելու և այդ պաշտոնում Շևքետ Շայդուլինին նշանակելու մասին: Այսքան նախաբանի անհրաժեշտություն չէր լինի, եթե համացանցում չհանդիպեինք Շայդուլինի մասին հետևյալ տեղեկատվությունը, որը տեղադրվել էր լրագրող Էրկին Ռամզանովի կողմից՝ (http://shevket.8k.com):
Հեղինակն իր նյութում ներկայացնում է Սվերդլովի երկաթուղիների տնօրենի պաշտոնում աշխատած տարիներին Շևքետ Շայդուլինի ֆինանսական խարդախությունները։ Հոդվածի հեղինակն անդրադառնում է նաև Շևքետ Շայդուլինի և ծայրահեղ մահմադականների միջև կապերին, ինչի վառ ապացույց է հոդվածի ենթավերնագիրը՝ «На деньги Свердловской железной дороги финансируются лагеря ваххабитов»։
Հոդվածի հետ կապված մեր հարցին ի պատասխան այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Շևքետ Շայդուլինը «7օր»-ի թղթակցին ասել է.
-Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել. ես երկաթուղային եմ, չնայած երկաթուղու տնօրեն լինելով՝ քաղաքականությունից դուրս չես լինի։ Ես ունեմ արմատական քաղաքականություն, որը հավանաբար ձևավորվել է ծնողներիս դաստիարակության, այն կյանքի մակարդակի շնորհիվ, որտեղ ես ծնվել և մեծացել եմ։ Վերջապես, կրոնի նկատմամբ իմ վերաբերմունքը միշտ հարգալից է եղել։ Ինտերնետն այնպիսի բան է, որտեղ կարելի է ամեն ինչ գրել, մյուս կողմից Դուք պետք է գնահատեք գործերը։
7or.am