Դավաճանաբարո այս ֆեյսբուքապետության պարագլուխների նպատակն է` երկիրը տանել կործանման
Հաղթելու ենք
Մի կողմից` շատ արագ հարստանալու մոլուցքով տարված թրքահպատակ իշխանությունը՝ իր հոգեշեղված առաջնորդի գլխավորությամբ, Հայ ժողովրդին հրում է դեպի անդունդը, իսկ մյուս կողմից` մեր Հայ ժողովուրդը՝ իր խելահաս, լրջմիտ, հայրենասեր և գիտակից հատվածի գլխավորությամբ մեծ ջիգերով դիմադրում է, բացատրում է, համոզում է` չգնալ ինքնաոչնչացման ճանապարհով:
Այսօր պատկերն այսպիսին է.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, մամուլն ու արտախորհրդականական համարյա բոլոր ազդեցիկ ուժերը, զինված ուժերն ու Արցախի Հանրապետությունը միասին դարձել են վերջին ամուր պետական պատնեշը:
Այս պատնեշի` ժողովրդին դեպի անդունդը հրող կողմում կանգնած է երկիրն ու պետական գանձարանը շատ արագ թալանելու, ավիրելու և արագ փող կուտակելու մարմաջից ցնորված, խելակորույս և թրքահպատակ իշխանությունը, իսկ պատնեշի ետևում` անդունդի եզրին կանգնած է Հայ ժողովուրդը՝ իր հայրենասեր ու գիտակից հատվածով, որը դիմադրում է դավաճան իշխանությանը՝ թույլ չտալով մեր պետությանն ու ժողովրդին գլորվել պատմության անդունդը` ֆիզիկապես ոչնչանալ, և վերջ դնել Հայոց հազարամյակների գոյությանը:
Ակնհայտ է, որ դավաճանաբարո այս ֆեյսբուքապետության պարագլուխների նպատակն է` քանդել, ավիրել այդ պատնեշը և երկիրը տանել կործանման:
Հայ ազգը պետք է սատար կանգնի իր նախնիների և իր ժամանակակիցների արյամբ կերտած պետություններին` պիտի դուրս շպրտի դավաճան իշխանությանը, իսկ պարագլուխներին խայտառակի և իրենց արժանի տեղը ցույց տա:

Սա այլևս գոյապայքար է, և Հայ ազգը պետք է հաղթի:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից