Քրեական դատավարության նպատակն այլևս արդարադատությունը չէ
Նախկինում քրեական դատավարության նպատակն արդարադատությունն էր։ Ներկայում այս հարցում տեղի է ունեցել հիրավի համաշխարհային նշանակության հեղափոխություն. քրեական դատավարության նպատակն այլևս արդարադատությունը չէ, այլ ատելության ու թշնամանքի վեհ իղձեր ունեցող հպարտ քաղաքացիներին հնչեղ անուններ, երբեմն՝ գունեղ պատկերներ մատակարարելն է։
Ընդ որում, մշակվել է հստակ դերաբաշխմամբ «արտադրական ցիկլ»՝ իրավապահ մարմնի անունից հաղորդագրություն - իշխող ուժին սպասարկող գործիչների կողմից արատավորող ստատուսներ սոցցանցերում - պողոսների կարճատև երջանկացում։
Իսկ անմեղության կանխավարկածը, ապացուցողական իրավունքը, օրենքի որոշակիությունը, իրավական պետության մյուս հիմնաքարերը, թվում է, արդեն ավելորդ, «հակահեղափոխական» բեռ են, որոնցից հարկ է օր առաջ ձերբազատվել։
Բայց չէ՞ որ տնից դուրս վռնդված Իրավունքը սովորություն ունի վերադառնալ։ Դուռը փակեք, պատուհանից կմտնի, պատուհանը փակեք՝ երդիկից կմտնի։ Այսօր չվերադառա՝ վաղն է վերադառնալու։ Վաղը չվերադառնա՝ մյուս օրը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից