Եթե կենգուրուի հետ էլ նկարվի, և դրանից հետո երկիրը սկսի տնտեսապես արագ զարգանալ, ես այդ լուսանկարը պատրաստ եմ ուսիս դաջել
Լավ, ես էլ իմ փոքրիկ ներդրումն ունենամ այսօր նյուզմեյքեր դարձած Փաշինյան-Թրամփ նկարի պատմության բացահայտման գործում, և փակենք թեման:
Ուրեմն. այս երկու լուսանկարներից մեկում պատկերված է Մակեդոնիայի վարչապետ Զաևն ու նրա կինը: Լուսանկարն արվել է դեռ 2017 թվականին: Ինչպես տեսնում ենք, տարիների ընթացքում Թրամփի արձանը չի փոխվել, անգամ վզկապը չփոխեցին: Փոփոխվել է միայն Մելանյա Թրամփը, այն էլ՝ միայն շորերն ու որոշակիորեն դեմքի արտահայտությունը:
Հ.Գ.: Կարծում եմ, որ իրականում էական չէ՝ արձանների հետ է նկարվել Փաշինյանը, թե՝ իրական մարդկանց հետ: Կարևորն արդյունքն է: Եթե, ասենք, կենգուրուի հետ էլ նկարվի, և դրանից հետո երկիրը սկսի տնտեսապես արագ զարգանալ, միլիոմավոր ներդրումներ գան Հայաստան, արտասահմանյան ընկերությունները ՀՀ-ում գործարաններ, բիզնեսներ անեն, ես այդ լուսանկարը պատրաստ եմ ուսիս անգամ դաջել: Իսկ եթե դա արվում է զուտ ընտանեկան ֆոտոալբոմը լրացնելու համար, ապա ինչ ասեմ... ուրախ եմ.. որ նման մանրուքներից մարդը ուրախանում է....հետո գոնե հիշելու բան կունենա:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից