Կարծիք

26.09.2019 19:41


Աֆրոամերիկացիները և մութ ու ցուրտ տարիները

Աֆրոամերիկացիները և մութ ու ցուրտ տարիները

Վաշինգտոնում, տարիներ առաջ, մի ուկրաինացու հետ էի ծանոթացել: Մի քանի հոգով, կանաչ խնձորով ու բուրբոնով սեղանի շուրջ զրուցում էինք: Ուկրաինացին մի հետաքրքիր դեպք պատմեց:

Մի անգամ իրենից մի սևամորթ փող է պահանջում: Ինքն հարցրել է, թե ինչո՞ւ պետք է իրեն փող տա: Սևամոթը պատասխանել է, որ սպիտակամոթները սևամորթներին որպես ստրուկ շահագործել են ու հիմա իրեն փող պետք է տա իր պապերի արարքների մեղքը քավելու համար:

Ուկրաինացին պատասխանել է, որ նախ ինքը մի 10 տարի առաջ է Ուկրաինայից Ամերիկա եկել ու իր պապերը ստրուկների բիզնեսում ներգրավված չեն եղել, երկրորդը` ինքը` սևամորթը, վերջերս է Նիգերիայից եկել ու իր պապերն էլ ստրուկ չեն եղել:

Այսինքն, կարևորը մեղադրանքն է, որը կարող է բիզնեսի վերածվել. մեղադրում եք մարդկանց ու օգտվում եք պատմական կարծրատիպերից:

Սա հիշեցի ականջ ծամող Երևանի ավագանու անդամ իրենցքայլական աղջկա առիթով: Կարևոր չի, որ աղջիկը մութ ու ցուրտ տարիներ բավականին հարմարավետ պայմաններում է մեծացել` ի հաշիվ սովածների ու մրսողների, կարևոր չի, որ Նոր Հայաստանի ամենակարկառուն դեմքերը Հին Հայաստանի կարկառուն դեմքերն են, կարևոր չի, որ ընտրակեղծիքների հիմնադիր հայրերից մեկը խոսում է օրինականության ու սահմանադրական կարգերի վերականգման մասին ու զանգվածը ականջները կախ լսում է:

Կարևորը մեղադրանքն է` տեր եք կանգնում մեղադրանքին, դառնում եք արդարադատության պահանջատերը, ինչը լսարանի սրտից է, որոնցից շատերը հենց մութ ու ցուրտ տարիներին են ապրել:

Մեղադրեք, առաջնորդեք ու հանրային լեգիտիմություն ձեռք բերեք՝ դառնալով զանգվածի խոսափողը:

Ժամանակին Օստապ Իբրահիմովիչը նույնպես այդ գործով էր զբաղված՝ մեղադրում էր կապիտալիստներին արքայազն Համլետին սպանելու համար:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը