Մեկնաբանություն

26.09.2019 17:27


Ինչու է Փաշինյանը վախենում Վանեցյանից և սպառնում նրան

Ինչու է Փաշինյանը վախենում Վանեցյանից և սպառնում նրան

Արթուր Վանեցյան–Նիկոլ Փաշինյան հրապարակային «փոխհրաձգությունը» որոշ դադար է առել և տեղափոխվել կուլիսների ու միջնորդավորված «մեսիջների» տիրույթ։

«Ժողովրդի» վարչապետը պարզապես սարսափում է Վանեցյանի խոսքից, քանզի վերջինս զգուշացրել է, որ կարող է խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու։

Մի բան է, երբ նախկին իշխանության ներկայացուցիչներն են քննադատում Փաշինյանին, մեկ այլ բան, երբ դա անում է, այսպես ասած, «սպիտակների» դաշտի կարկառուն ներկայացուցիչը, որը հասցրել է այս ընթացքում լավ «ռասկրուտկա» լինել որպես հավասարակշռված գործիչ, այն էլ՝ Նիկոլի «շիզոֆրենիկական» դրսևորումների ֆոնին։

Թե ինչ կարող է խոսել ԱԱԾ նախկին ղեկավարը, դժվար չէ կռահել։ Ներքին քաղաքականությունից մինչև արտաքին քաղաքականություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պահպանման ու նախընտրական քարոզչության համար գումարների հայթայթումից մինչև նախկին իշխանավորների ու օլիգարխների հետ կուլիսային «բազառներ», Պուտինի վերաբերյալ Փաշինյանի իրական դիրքորոշում, Ադրբեջանի հետ օպերատիվ կապ, Արցախի հարցով ստվերային բանակցություններ Դուբայում, ամերիկացիների հետ վտանգավոր խաղեր, հակաղարաբաղյան միտումնավոր քաղաքականություն և այլն։

Վանեցյանը կարող է խոսել նաև «թավշյա» հեղափոխության չերևացող կողմերի մասին և «ոչխարների» աչքերում պայթեցնել այն փուչիկը, թե իբր Նիկոլը Աստծո կողմից է ուղարկված։ Եթե նա խոսի, ապա բոլորը կիմանան, որ Նիկոլը ոչ թե Աստծո, այլ լրիվ այլ տեղից է ուղարկված կամ ավելի ճիշտ՝ օգտագործված։

Մի խոսքով, Վանեցյանը շատ բան կարող է ասել։ Առայժմ նա խոսել է միայն այն մասին, որ Փաշինյանը «գժական» ձևով է ղեկավարում ու բան չի հասկանում պետական կառավարումից, բայց դա, մեծ հաշվով, գաղտնիք չէ, քանզի քիչ թե շատ ուղեղ ունեցողի համար դա ակնհայտ է։

Նիկոլը վախենում է Վանեցյանի այն խոսքերից, որոնք կարող են վերաբերել վերը նշված թեմաներին։

Վախը Նիկոլին դարձրել է ագրեսիվ, ու նա շտապել է ՀՀՇ–ի արտադրական թափոն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով սպառնալ Վանեցյանին։

«Վանեցյանի արարքն այնպիսին է, որ նրա նմաններին, օրինակ՝ Ռուսաստանում, պատժում են ամենադաժան ձևով»,–Հ1–ի եթերում հայտարարեց տարիներ առաջ Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր անող, գերագույն գլխավոր հրամանատարի դեմ «պուտչ» սարքող և պաշտոնի կռիվ անող Անդրանիկ Քոչարյանը։

Նկատենք, որ սա ուղղակի սպառնալիք է։ Կյանքի սպառնալիք։ Եթե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին նիկոլենք հասցրեցին ինքնասպանության, ապա Վանեցյանի պարագայում այլ մեթոդ են ուզում կիրառել։ Լրիվ նախորդ դարի 90–ականների ոճով։

Թե ինչպիսի ընթացք կստանան Վանեցյան–Փաշինյան հարաբերությունները, շատ շուտով ավելի կհստակեցվի։

Մեկ բան ակնհայտ է, որ քաղաքական զարգացումները մտնում են սրացման փուլ։ Պետության անտեսանելի ձեռքը լուրջ մարդկանց հանում է Նիկոլի դեմ, քանզի վերջինս ուղն ու ծուծով հակապետական տարր է՝ «բակտերիա», որը վնասում է պետական օրգանիզմին։

Պետություն–«բակտերիա» հակադրության մեջ, բնականաբար, պետք է դուրս մղվի «բակտերիան»։ Թե ումով և ինչպես, արդեն երկրորդական հարց է։ Գլխավորը պետական շահն է, մեր երկրի անվտանգությունը և մեր քաղաքացիների բարեկեցությունը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը