Կարծիք

26.09.2019 17:06


2 օրում 3 հակահեղափոխական դիտարկում

2 օրում 3 հակահեղափոխական դիտարկում

Նիկոլ Փաշինյանը նյույորքյան բարձր ամբիոնից ներկայացրեց իր ստեղծած աշխատատեղերը. օրը 5 հազար դրամով հրդեհված սառնարաններից լեշ թափելը։ Ցավոք, պարզվել է, որ հայերը այնքան ծույլ են, որ գերադասել են աղքատությունը գլխներում պահել, քան լեշի գործ անել, և հնդիկներն են օգտվել վարչապետի աշխատատեղերից։

***

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից 2 օր էլ չէր անցել, որ նրան հաջորդած մյուս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ մարտի 1-ի գործով քրեական գործ հարուցեցին։ Դրանով ավելի վստահելի դարձան hayeli.am-ի ու armlur.am-ի այն տեղեկությունները, թե քննչական մարմինները ստիպել են Հայկ Հարությունյանին իրենց ուզած ցուցմունքները տալ մարտի 1-ի գործով։ Փաստորեն, եթե Ալիկ Սարգսյանն էլ ինքնասպան լիներ, նրա դեմ քրեական գործ չէր հարուցվի։ Ուրեմն, ավելի հիմնավորվեց այն վարկածը, որ իշխանություններն են Հայկ Հարությունյանին հասցրել ինքնասպանության։

***

Սովետ տեսած հասարակությանը հեշտ չէ խաբել՝ քաղաքական հետապնդումը քողարկելով բնակարանների բաշխման մեղադրանքով։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը