Կարծիք

26.09.2019 16:24


Գող, սիրտը՝ դող

Գող, սիրտը՝ դող

Աչքիս`«օբյեկտը» լա՜վ վախեցած է. ենթագիտակցաբար զգում է` գիտի գլխին գալիքը, հասկանում է, որ, իմքայլական բառապաշարով ասած` «կերած մեծ-մեծ բողկերը» բկին են կանգնելու, աչքին ամենուրեք պուտչ ու պուտչիստներ են երեւում, դավադիրներ, որոնք հերթ են կանգնել իրեն տապալելու համար։

Լրագրողները մի՛ կողմից են ուզում ջարդել «թավշյա» կառավարության ողնաշարը` օգտվելով նրանից, որ խոսքի ազատությունը դեռ չի վերացրել. թույլ է տալիս` շնչեն։

Դատավորները` նրանք, ովքեր ինքնուրույնության նշաններ են ցույց տալիս, մյո՛ւս կողմից են տակը փորում. էն, որ ասել է` չենք միջամտում դատական իշխանության գործերին, լուրջ են ընդունել...

Հոգեւորականներն իրե՛նց հերթին են թիկունքից խփում, ինչ է թե` գլխների տակ փափուկ բարձ է դրել, ասել է` «Եկեղեցին անջատ է պետությունից, մենք Եկեղեցու ներքին գործերին չենք խառնվում»։

Պաշտպանության նախարարի, ԵԿՄ նախագահի «հանդուգն» հայտարարությունների, թեժ աշնան մասին «անպարկեշտ» խոսակցությունների մասին արդեն չեմ խոսում։

Հետո էլ զարմանում եք`ամերիկյան մեծ շրջագայությունը վայելելու փոխարեն ինչո՞ւ էր բոլորին կծոտում, ասֆալտին փռում ու կատաղորեն պատերով տալիս։

Եվ ինչու, Երեւան չհասած, միացրեց «երկրորդ սերնդի բարեփոխումների» թափանիվը` ազդարարելով ստալինյան ռեպրեսիաների նոր ալիքի մեկնարկը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը