Կարծիք

26.09.2019 13:30


Ականջ ծամելու փոխարեն ականջներդ մաքրեք, որ լավ լսեք

Ականջ ծամելու փոխարեն ականջներդ մաքրեք, որ լավ լսեք

Նիկոլ Փաշինյանի «կառավարման» օրոք հայ-ամերիկյան հարաբերությունների սնանկ օրակարգի և ԱՄՆ-ում հայկական լոբբիի փուչիկի մասին գրառմանն ի պատասխան ժողովրդի վարչապետի քարոզչական բանակը ամոթանքների բանահյուսական շարք է սկսել` «մի խոսեք», «տան խոսակցությունը դուրս մի հանեք», «թուրքը տեսնում, ուրախանում է» թեզերով: Եվ սա շրջանառում են շրջանակներ, որոնք տարիներ շարունակ բանակը, երկրի անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, ազգն ու ազգայինը ոտատակ են տվել ու շահարկել շատ հստակ, շատ ակնհայտ, չափազանց ակնառու քաղաքական նպատակների համար:

Անշուշտ, ինչից ուզում եք, կարող եք խոսել, դա ձեր իրավունք է, բայց Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած տարրերը բերան փակելու, առավել ևս` հայրենասիրության դասեր տալու ոչ լեգիտիմություն ունեն, ոչ էլ բարոյական իրավունք: Որովհետև փակ և տաբու թեմաներ վաղուց արդեն գոյություն չունեն:

Երբ Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանին գողացված տուշոնկայի մասին էժանագին ֆիլմով տարաք բանտում դանդաղ տանջամահ անելու, երբ Արցախի առաջին և ՀՀ երկորդ նախագահին կալանավորեցիք` քայլելով Սահմանադրության և օրենքների վրայով, այդժամ թուրքը տեսել, ուրախացել և ուրախությունից 7-րդ երկնքում է հայտնվել: Դժվար այլևս այլ բաներից ուրախանա, նորմալ դոզա եք ապահովել: Այնպես որ հիշեք՝ փակ թեմաներ գոյություն չունեն, եղածը ձեր երեսին ասելու են, դուք էլ խելոք լսելու եք:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը