Կարծիք

26.09.2019 12:56


Որոշ շրջանակներ ամեն գնով փորձում են հարվածել ԵՊԲՀ-ի բարձր վարկանիշին

Որոշ շրջանակներ ամեն գնով փորձում են հարվածել ԵՊԲՀ-ի բարձր վարկանիշին

Մի քանի օր առաջ մամուլը գրել էր, որ Վանեցյանի հրաժարականից հետո քրեական գործ կհարուցվի ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի նկատմամբ: Աղբյուրը «Ժամանակ» օրաթերթն էր, որը սպասարկում է իշխանության շահերը, բայց հետաքրքիրը ներկայիս իշխանության գործելաոճն է. ամեն գնով քանդել կայացած ինստիտուտները:

Հասկանալի է, որ ԵՊԲՀ-ն բուհական համակարգում լավագույներից է ու բավականին բարձր վարկանիշ ունի միջազգային արենայում:
Այս ամենը բնականաբար պետք է, որ ուրախացներ մեր իշխանությանը, սակայն չգիտես, թե ինչու ամեն անգամ փորձում են մամուլի միջոցով արատավորել ԵՊԲՀ-ի բարի համբավը:

Մի ժամանակ էլ իշխանական գրչակները գրում էին, որ ՊՎԾ-ն շատ լուրջ խախտումներ է հայտնաբերել, սակայն հետագայում վերահսկողական ծառայությունը ժխտեց այդ լուրը:

Կարծում եմ՝ բժշկական հանրությունը ունի մտահոգվելու առիթ, որովհետև որոշ շրջանակներ ամեն գնով փորձում են հարվածել բուհի բարձր վարկանիշին: Սթափվե՛ք ընկերներ, վաղը ուշ կլինի:

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը