Ալիևին դիմել և ասել՝ «ինձ քննադատում են նաև ՔՈ շահերը պաշտպանելու համար», ո՞րն է նպատակը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ ասելով, որ իրեն սեփական երկրում խստորեն քննադատել են արցախյան հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելու համար: Ի՞նչ է սա:
Ալիևին դիմել և ասել՝ «ինձ քննադատում են նաև ՔՈ շահերը պաշտպանելու համար», ո՞րն է այդ դիմելու նպատակը: Արդարանո՞ւմ ես, մեղա՞ ես գալիս, աջակցությո՞ւն ես հայցում, թե՞ ժամանակին ինչ-որ բան ես խոստացել, որը այժմ չես կարողանում իրագործել:
Ապշեցնում է այն ընդգծված հարգանքը, որ տածում է ՀՀ վարչապետը Ադրբեջանի իշխանության նկատմամբ, և նրա այդ համոզիչ-հոգատար տոնը անհամեմատելի է այն ցինիկ տոնի հետ, որով նա առհասարակ խոսում է ՀՀ նախորդ իշխանությունների, Արցախի իշխանության, հայոց գեներալիտետի, հայ եկեցեցու հետ:
Մենք ունենք երկրի ղեկավար, ով ավելի լավ է վերաբերվում թուրքին, քան հային:
Համենայն դեպս, ես ԱՅԴ տպավորությունը ստացա:
***
Էս պատուհասը գնացել է ԱՄՆ՝ բողոքում է
1. Վանեցյանից
2. հայ ազգի ծուլությունից՝ ըստ իր երևակայության
3. դատական համակարգից
Նրան փաստորեն ոչինչ չի գոհացնում ա՛յն երկրում, որի ոչ բարով վարչապետն է ինքը:
Այստեղ մի անեկդոտ հիշեցի: Մեկը գնում է բժշկի մոտ ու գանգատվում. «Բժիշկ ջան, մարմնիս որ հատվածին մատով դիպչում եմ՝ ցավում է»:
Բժիշկը մեկ հայացք գցելով նրա ձեռքին՝ ասում է․ «Այ ցավդ տանեմ, բա մատդ ջարդված է»:
Ալիևին դիմել և ասել՝ «ինձ քննադատում են նաև ՔՈ շահերը պաշտպանելու համար», ո՞րն է նպատակը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ ասելով, որ իրեն սեփական երկրում խստորեն քննադատել են արցախյան հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելու համար:
Ի՞նչ է սա:
Ալիևին դիմել և ասել՝ «ինձ քննադատում են նաև ՔՈ շահերը պաշտպանելու համար», ո՞րն է այդ դիմելու նպատակը: Արդարանո՞ւմ ես, մեղա՞ ես գալիս, աջակցությո՞ւն ես հայցում, թե՞ ժամանակին ինչ-որ բան ես խոստացել, որը այժմ չես կարողանում իրագործել:
Ապշեցնում է այն ընդգծված հարգանքը, որ տածում է ՀՀ վարչապետը Ադրբեջանի իշխանության նկատմամբ, և նրա այդ համոզիչ-հոգատար տոնը անհամեմատելի է այն ցինիկ տոնի հետ, որով նա առհասարակ խոսում է ՀՀ նախորդ իշխանությունների, Արցախի իշխանության, հայոց գեներալիտետի, հայ եկեցեցու հետ:
Մենք ունենք երկրի ղեկավար, ով ավելի լավ է վերաբերվում թուրքին, քան հային:
Համենայն դեպս, ես ԱՅԴ տպավորությունը ստացա:
***
Էս պատուհասը գնացել է ԱՄՆ՝ բողոքում է
1. Վանեցյանից
2. հայ ազգի ծուլությունից՝ ըստ իր երևակայության
3. դատական համակարգից
Նրան փաստորեն ոչինչ չի գոհացնում ա՛յն երկրում, որի ոչ բարով վարչապետն է ինքը:
Այստեղ մի անեկդոտ հիշեցի: Մեկը գնում է բժշկի մոտ ու գանգատվում. «Բժիշկ ջան, մարմնիս որ հատվածին մատով դիպչում եմ՝ ցավում է»:
Բժիշկը մեկ հայացք գցելով նրա ձեռքին՝ ասում է․ «Այ ցավդ տանեմ, բա մատդ ջարդված է»:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից