Կարծիք

26.09.2019 11:32


Մի՛ պաշտպանեք մի բան, որ Փաշինյանն ինքը այլևս երբեք չի կրկնելու (լուսանկար)

Մի՛ պաշտպանեք մի բան, որ Փաշինյանն ինքը այլևս երբեք չի կրկնելու (լուսանկար)

Առաջին նկարում Նիկոլ Փաշինյանի գրառումն է Արցախի անկախության տոնի առիթով` սեպտեմբերի 2-ին: Ասում էր. «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»:

Երկրորդ նկարում հատված է նրա այսօրվա ՄԱԿ-ի ելույթից: Ասում է. «Արցախն իր անկախությունը հռչակել է, ինչպես Ադրբեջանը, դուրս գալով Սովետական Միության կազմից»:

Прогресс на лицо!

Իսկ ես սկսել էի արդեն կասկածել, որ մեր ԱԳՆ-ի իմ շատ սիրելի գործընկերները կորցնում են իրենց մասնագիտական կամքը: Ապրե՛ք, տղեք: Հայաստանի շահը վեր է ամեն ինչից, ու ձեր ճակատում դուք նահանջի տեղ չունեք:

Հ.Գ. Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք: Երբ ես հանդես եկա Փաշինյանի առաջին հայտարարության կոշտ քննադատությամբ, նրա «պատգամավորները» ջանք չէին խնայում` ապացուցելու, որ Փաշինյանը ճիշտ է արել, սխալ բան չի ասել: Բարեկամաբար հորդորում էի` մի՛ պաշտպանեք մի բան, որ Փաշինյանն ինքը այլևս երբեք չի կրկնելու: Կանխատեսում էի, որ ԱԳՆ-ն կգտնի ձևը` հասկացնելու Փաշինյանին, որ Ացախի մասին չմտածված բաներ ասել ՉԻ ԿԱՐԵԼԻ:

71153741_10218860579002609_6545440299798233088_n 71030596_10218860579122612_1015080851433586688_n

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը