Կարծիք

26.09.2019 08:57


Խոհեր «խորհրդակցական սենյակում»

Խոհեր «խորհրդակցական սենյակում»

Ակնհայտ է, որ քրեական դատավարությունը դարձել է մեր պետության թիվ մեկ գործառույթը։ Նույնիսկ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ միակ աշխատող գործառույթն է։ Քրեադատավարական տերմինաբանությունը ամենուրեք է՝ ինտերնետում, հեռուստաէկրաններին, սրճարաններում, խոհանոցներում։

Եթե այսպես մի քիչ էլ շարունակվի, հայերենը ուղղակի կզավթվի քրեադատավարական տերմինաբանությամբ։ Երեխա՞ է ծնվում։ «Աչքդ լույս, զավակդ հարուցվեց»։ Ամուսնանո՞ւմ են։ «Շնորհավորում եմ, դուք ներգրավվում եք որպես ամուսիններ»։ Երեխան վա՞տ է պահում։ «Աշոտի՛կ, քո նկատմամբ խափանման միջոց եմ ընտրում երկու ժամով հեռախոսդ ձեռիցդ առնելը»։ Վիճո՞ւմ են։ «Էլ ինձ չզանգես, քեզ բացարկ եմ հայտնում»։ Մա՞րդ է մահանում։ «Ցավակցում եմ պապիկիդ կարճման կապակցությամբ»։

Ու եթե այս ընթացքը դառնա անշրջելի, ի հայտ կգա «ականջ ծամողների» անհայրենիք, անբան, անկիրթ սերունդ, ու վերջ, բոլորս հավերժ կենթարկվենք քննչական գործողությունների։

***

Քանի դեռ ավագանու «Իմ քայլը» խմբակցության հարգարժան անդամները հրապարակավ ու հստակ չեն քննադատել իրենց կոլեգայի լպիրշ արտահայտությունը, կարծում եմ` տեղին կլինի խմբակցությունը հրապարակավ անվանել «Իմ ծամը»։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը