Վիգեն Սարգսյանի հետ աշխատած կամ առնվազն հեռվից նրա աշխատանքին ծանոթ ցանկացած բանական էակի մոտ այս հայտարարությունը առաջին հերթին կառաջացներ լիաթոք ծիծաղ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։
Ինչպես հայտնի է դառնում տարածված հաղորդագրությունից, քրեական գործը վերաբերում է բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքին։
Վիգեն Սարգսյանի հետ աշխատած կամ առնվազն հեռվից նրա աշխատանքին ծանոթ ցանկացած բանական էակի մոտ այս հայտարարությունը առաջին հերթին կառաջացներ լիաթոք ծիծաղ, քանի որ առավել քան պարզ է, որ հայտնի երգի մոտիվներով՝ Show must go on։
Սա, կարծես, թե փաստվում է նաև համակարգի պաշտոնյաներից մեկի՝ լրագրողներին հանգստացնող գրառմամբ, որտեղ քրեական դատավարության բազային գիտելիքների ցուցադրմամբ նշվում է, որ որպես մեղադրյալ ներգրավվելը դեռ չի նշանակում մեղադրանք առաջադրել։ Մնում է միայն օբյեկտիվորեն առաջացած երկու հարցադրում ուղղել
- Եթե Վիգեն Սարգսյանն էլ ուրանար ՀՀԿ-ին և իր անցած ուղին ու դառնար իշխանության գլխին зонтик պահող, Էսօր խայտառակ քաղաքական հետապնդման կենթարկվե՞ր
- Արդյոք որոշ մարդկանց սիրուհիներ և քարտուղարուհիներ նեղվե՞լ են, որ տուն չեն ստացել լավագույն ավանդույթների համաձայն
Մի բան անհերքելի է․ մեր պետության համար կարևոր ինստիտուտների, ներդրում ու ավանդ ունեցող մարդկանց կերպարների, մեր ինքնությանը վերաբերող մի շարք կոմպոնենտների ոչնչացմամբ վստահորեն չենք գտնելու համերաշխ ու խաղաղ գոյակցության բանաձև։
Վիգեն Սարգսյանի հետ աշխատած կամ առնվազն հեռվից նրա աշխատանքին ծանոթ ցանկացած բանական էակի մոտ այս հայտարարությունը առաջին հերթին կառաջացներ լիաթոք ծիծաղ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։
Ինչպես հայտնի է դառնում տարածված հաղորդագրությունից, քրեական գործը վերաբերում է բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքին։
Վիգեն Սարգսյանի հետ աշխատած կամ առնվազն հեռվից նրա աշխատանքին ծանոթ ցանկացած բանական էակի մոտ այս հայտարարությունը առաջին հերթին կառաջացներ լիաթոք ծիծաղ, քանի որ առավել քան պարզ է, որ հայտնի երգի մոտիվներով՝ Show must go on։
Սա, կարծես, թե փաստվում է նաև համակարգի պաշտոնյաներից մեկի՝ լրագրողներին հանգստացնող գրառմամբ, որտեղ քրեական դատավարության բազային գիտելիքների ցուցադրմամբ նշվում է, որ որպես մեղադրյալ ներգրավվելը դեռ չի նշանակում մեղադրանք առաջադրել։
Մնում է միայն օբյեկտիվորեն առաջացած երկու հարցադրում ուղղել
- Եթե Վիգեն Սարգսյանն էլ ուրանար ՀՀԿ-ին և իր անցած ուղին ու դառնար իշխանության գլխին зонтик պահող, Էսօր խայտառակ քաղաքական հետապնդման կենթարկվե՞ր
- Արդյոք որոշ մարդկանց սիրուհիներ և քարտուղարուհիներ նեղվե՞լ են, որ տուն չեն ստացել լավագույն ավանդույթների համաձայն
Մի բան անհերքելի է․ մեր պետության համար կարևոր ինստիտուտների, ներդրում ու ավանդ ունեցող մարդկանց կերպարների, մեր ինքնությանը վերաբերող մի շարք կոմպոնենտների ոչնչացմամբ վստահորեն չենք գտնելու համերաշխ ու խաղաղ գոյակցության բանաձև։
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից