Կարծիք

25.09.2019 20:06


Ուրացման ժամանակաշրջան, երբ դասալիքները հերոսների դատավորներն ու մեղադրողներն են հանդիսանում

Ուրացման ժամանակաշրջան, երբ դասալիքները հերոսների դատավորներն ու մեղադրողներն են հանդիսանում

Խառը ժամանակներ ենք ապրում: Ուրացման ժամանակաշրջան, երբ դասալիքները հերոսների դատավորներն ու մեղադրողներն են հանդիսանում: Սա էլ կանցնի, բայց ամոթը կմնա...

Նիկոլը Նյու Յորքում հանդիպում է հայ համայնքի հետ ու հպարտանում, որ Ռոբերտ Քոչարյանը և Մանվել Գրիգորյանը ձերբակալված են:
Նրանք էլ «հպարտորեն» ծափահարում են:

Դուք գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում:

Արցախի հերոսների ձերբակալության փաստին կարող են ծափահարել միայն Ադրբեջանում և Թուրքիայում:

Հ.Գ.
Մի զարմացիր, քանի որ ուրացողը շուն չէ, այլ մարդ:

Գ.Նժդեհ

***

Երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հանրահավաքում հռչակեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ «Միացում» կարգախոսները, իշխանական քարոզչամեքենան շտապեց սա ներկայացնել իրենց սիրած ածականով՝ «աննախադեպ» ազգային հայտարարություն, թե տեսեք-տեսեք՝ ինչ դուխով վարչապետ ունենք:

Այսօր, սակայն Փաշինյանը իրեն եւ նեոբոլշեւիկներին բնորոշ ոճով «մեկ քայլ առաջ երկու քայլ հետ» է գրանցում Fox LA-ի հետ հարցազրույցում, մասնավորապես նշելով.
«Արցախյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի եւ Հայաստանի, եւ Արցախի, եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»:

«Դուխով» վարչապետը սովորության համաձայն ընդգծել է իր «ես»-ը ու ասել, թե ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որ դրա մասին խոսում է:

Փաշինյանը դարձյալ իր ոճի մեջ է՝ ցուգցվանգ, անտրամաբանական գործողություն եւ ձեւակերպումներ: Այսպիսով, միջազգային հանրության կողմից «դեղին քարտից» հետո Փաշինյանը «նահաջում է երգով»:

Ի՞նչ կարիք կար Ստեփանակերտում տուրք տալ պոպուլիզմին, որ այսօր էլ նահանջեր:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոչ բարով առաջին ղեկավարն է, որը երբեւիցե չի նշել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտանք չունի:

Համազգային ողբերգություն է, երբ բանակցային գործընթացը վստահված է «իզմեր» ու հայեցակարգ չունեցող, «պոպուլիզմի» գերի մեկին:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը