Կարծիք

25.09.2019 19:25


Չեն ցավակցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Չեն ցավակցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Երկու օր է` ՀՀ-ում ինքնասպան (ըստ պաշտոնական տեղեկատվության) է եղել գեներալ-գնդապետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Ցավակցություններ են հղել ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները, Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Չեն ցավակցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հիշեցնեմ, որ գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը բոլոր իշխանությունների ժամանակ զբաղեցրել է առանցքային նշանակության պաշտոններ:

Կարծում եմ՝ ՀՀ առաջին նախագահի ու ներկայիս իշխանությունների կրավորական կեցվածքը անընդունելի ու դատապարտելի է:

Սա խոսում է Հայաստանում սիրո ու հանդուրժողականության դրսևորումների իսպառ բացակայության մասին:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը