Կարծիք

25.09.2019 14:28


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին

Հարգելի Serj Tankian, առաջին լուսանկարում ՀՀ քաղաքացի Ռոբերտ Դավթյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հարց է տալիս ՀՀ վարչապետ Փաշինյանին: Ռոբերտը Հայաստանի Հանրապետության փողերով մեկնել է ԱՄՆ, Բոստոն՝ ուսանելու: Հատուկ Ռոբերտի համար կառավարության որոշում կա, որով Ռոբերտի բանակում ծառայությունը փոխարինվել է 2 տարվա աշխատանքով:

Ռոբերտին ՀՀ բյուջեից հատկացված փողերի միակ պայմանը եղել է այն, որ նա մեր փողերով ԱՄՆ-ում ուսանելուց հետո վերադառնա Հայաստան և գոնե ՀՀ բանակում ծառայության փոխարեն երկու տարի աշխատի Հայաստանում:

Ռոբերտ Դավթյանը ճարպիկ տղա է: Նա ավարտելուց հետո քցել է Հայաստանի Հանրապետությանը և չի վերադարձել: Ավելին` Ռոբերտը ըստ էության արդեն քրեական հետախուզման մեջ պետք է լիներ՝ պարտադիր զինծառայությունից խուսափելու հոդվածով, սակայն, ինչպես տեսնում եք, նա ազատորեն հանդիպում և հարցեր է տալիս ՀՀ վարչապետին:

Մյուս լուսանկարում ՀՀ քաղաքացի Ռոբերտ Աբաջյանն է, ով չփախավ ԱՄՆ, մնաց մեր երկրում, ծառայեց բանակում ու զոհվեց մեր երկրի սահմանները պաշտպանելիս:

Խնդրում եմ ինձ բացատրել, թե երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին...

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը