Փաստորեն Հայաստանում գործազրկության պրոբլեմ գոյություն չունի
Փաստորեն Հայաստանում գործազրկության պրոբլեմ գոյություն չունի։
Ճիշտ հակառակը` «բազմաթիվ թափուր աշխատատեղերից» տեղ ու դադար չկա. խեղճ բիզնեսմենները ոչ մի կերպ չեն կարողանում լրացնել այդ սարսափելի բացը, ծնկաչոք աղաչում են «հպարտ, աղքատ, անգործ» քաղաքացիներին` եկե՛ք, աշխատե՛ք, հարստացեք, հարստացրե՛ք պետությունը, օգնեք Նիկոլին` սկսելու տնտեսական հեղափոխությունը եւ հասցնելու հաղթական ավարտին, լսո՛ղ չկա։
Փոխանակ վայրկյան առաջ աղքատությունը դուրս շպրտեն ուղեղներից եւ փորձեն սեփական քրտինքով լուծել հացի խնդիրը, ձեռքը մեկնած` ողորմություն են խնդրում «թավշյա կառավարիչներից». սպասում են, թե երբ կվճարեն իրենց հասանելիք խղճուկ նպաստները։
Դե, սրանք էլ ստիպված` ուզած-չուզած, թափուր աշխատատեղերի պրոբլեմը հնդիկների հաշվին են լուծում։
2050թ., եթե կանգնեք փաստի առաջ` որ Նիկոլի խոստացած 5 միլիոն ՀՀ ազգաբնակչության հալալ կեսը ազգությամբ հնդիկ աշխատասեր քաղաքացիներ են, որոնք, ի տարբերություն 5 (10 կամ 15) հազար դրամով հոտած միս հավաքելուց հրաժարվող անբան հայերի, սեւագործ աշխատանքից չեն խուսափում, չզարմանաք...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից