Կարծիք

25.09.2019 12:45


Երկրում ստեղծված լարվածությունն արդեն անտանելի է դառնում

Երկրում ստեղծված լարվածությունն արդեն անտանելի է դառնում

Երկրում ստեղծված լարվածությունն արդեն անտանելի է դառնում։ Կուսակցությունները միմյանց մեղադրում են աշխարհի բոլոր մեղքերը գործելու մեջ, ԱԱԾ նախկին ղեկավարը սպառնում է սարսափելի բացահայտումներով, եկեղեցու հասցեին սպառնալիքներ են հնչում, բողոքի ակցիաները երկրի տարբեր հատվածներում չեն դադարում, արցախյան հակամարտության հարցում անհասկանալի վիճակ է, վարչապետը հայտարարություններ է անում, որոնք ստիպված է լինում հերքել ՀՔԾ-ն, տնտեսության մեջ լուրջ խնդիրներ են նկատվում, քաղաքական հայացքների պատճառով հարազատներն օտար են դառնում։ Դատական համակարգը փլվում է։

Իսկ պետությո՞ւնը։ Պետությունը, որի հիմնական գործառույթներից է հասարակությունում հասունացող և արդեն առկա կոնֆլիկտների լուծումն է, քնած է կամ, երբ արթնանում է, անում է հնարավորինս, որ կոնֆլիկտներն է՛լ ավելի խորանան և սրանան։

Եվ միայն վարչապետի էջում է կյանքն ուրախ ու զվարթ։ «Եվ ավանդական սելֆին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսըմի հետ» կամ «Նյու Յորքի սբ. Վարդան եկեղեցում մոմ վառեցինք ու գնացինք նյույորքահայության հետ հանդիպման»,-գրում է Փաշինյանը։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը