Քաղաքական

25.09.2019 09:58

Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի միջադեպից հետո թեժ մթնոլորտը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի միջադեպից հետո թեժ մթնոլորտը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Թեժ մթնոլորտը փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայտնի ծեծի միջադեպից հետո չի պարպվում Վայոց ձորի մարզում: Եղեգնաձորում վենդետտայի սուրն է կախվել: Բանն այն է, որ զինվորականները մեկ մարդու պես առաջ են տանում թեզը, որ ով էլ եղած լինի փոխգնդապետ Արա Մխիթարյանի գլխին քարով հարվածողը, նա հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաների գլխին ու պետք է պատասխան տա ոչ միայն օրենքի առջև:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարզում իրավիճակը հարթելու համար ՀՀ ՊՆ-ն ստիպված է եղել մայրաքաղաք Երևանից խումբ ուղարկել: Թե ինչով կավարտվեն բանակցությունները, դժվար է ասել, քանի որ քրեական գործի քննության ընթացքը չի բավարարում զինվորական կողմին, որտեղ քարով գլխին հարվածելու մա­սով, ըստ էության, դեռ ոչինչ չի քննվել:

Ի՞նչ խումբ է ՊՆ-ից գործուղվել Վայոց ձոր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ ՊՆ մամու­լի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, թե միշտ էլ զորամասեր այցելություններ լինում են, դրանք բնական գործընթացներ են և հատուկ ինչ-որ բանի հետ կապել պետք չէ:

Հավելենք, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել է, որ թեև ինքը զինվորականի ծեծի հետ կապ չունի, բայց միջադեպի պատճառով հրաժարվում է մարզպետի պաշտոնից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։