Կարծիք

25.09.2019 09:00


Մտածեք՝ ո՞ւմ էր ձեռնտու Հայկ Հարությունյանի սպանությունը

Մտածեք՝ ո՞ւմ էր ձեռնտու Հայկ Հարությունյանի սպանությունը

Հա ասեցի լռեմ, բայց չդիմացա․ ո՛չ իրավաբան եմ, ո՛չ քննիչ կամ դատավոր, սովորական մարդ եմ, ով ընդունակ է տրամաբանելու ու վերլուծելու։

Առավել եվս, մահացած մարդու թեման չէի քննարկի, եթե այսքան անտրամաբանական, տգետ ու մեծամասամբ միտումնավոր թիրախավորված գրառումներ չկարդայի։

Նախ մտածեք՝ ո՞ւմ էր ձեռնտու Հայկ Հարությունյանի սպանությունը, հետո նոր մեղավորներ փնտրեք ու մոտիվացիաներ վերագրեք։

Օրինակ, Քոչարյանի ինչի՞ն էր պետք Հայկ Հարությունյանի սպանությունը, եթե վերջինս գործով վկա էր ու վկայությունն էլ Քոչարյանի օգտին էր, ես անձամբ եմ կարդացել ինքնախոստովանական ցուցմունքը ու այնտեղ Քոչարյանին մեղադրող ոչ մի բառ կամ տառ չեմ տեսել։

Բացի դա, Քոչարյանի վրա արդեն կա սպանությունների մեղադրանք, ասենք իր ինչի՞ն էր պետք եվս մի դիակ իր հաշվին գրանցել, այն էլ այն դեպքում, նորից եմ կրկնում, որ այդ մարդը ո՛չ մի ձեվով, ո՛չ մի նախադասության մեջ իրեն չի մեղադրել, ընդհակառակը՝ պաշտպանել է։

Մտածեք էս ամենի մասին՝ անիմաստ մեղադրանքներ ու չհիմնավորված վարկածներ տարածելուց առաջ։

Կարդում եմ ու զարմանում, լավ, իրաբան չեք, տարրական տրամաբանությունից էլ կիլոմետրով հեռու, նախաքննական տվյալ էլ չկա, որ հիմնվեք դրա վրա, բա ինչո՞ւ եք ձեր մտքի գոհարները տարածում ու մարդկանց ապակողմնորոշում, նպատակը ո՞րն է, թեեվ գիտեմ՝ քամին որտեղից է փչում ու ապատեղեկատվությունը ինչի համար է արվում, դրա մասին էլ հետո կգրեմ։

Քոչարյանին չեմ պաշտպանում, արդարությունն եմ պաշտպանում, պիցցայի նկար չուղարկեք ու ստատուսիս տակ վայնասուն չկապեք։

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը