Կարծիք

25.09.2019 09:40


«Թավշյա զավեշտները» շարքից

«Թավշյա զավեշտները» շարքից

Կառավարությունը որոշել է այլևս չսուբսիդավորել գյուղատնտեսությունը, քանի որ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, կան կոռուպցիոն մեծ ռիսկեր՝ պատկան մարմինները (մարզպետարան, գյուղապետարան և այլն) այդ օգնության մի մասը գրպանում են:

Ուրեմն փոխարեն կոռուպցիան վերացնեն, մեր թավիշները սուբսիդիաներն են վերացնում, ուղղակի հանճարեղ է:

Պատկերացնո՞ւմ եք, ասենք ինչ-որ հիմնարկում մարդկանց աշխատավարձերը բաժանելուց որոշ անօրինական պահումներ են անում ու կառավարությունը, կոռուպցիոն այդ դրսևորման մասին իմանալով, որոշում է մարդկանց այլևս աշխատավարձ չտալ, որպեսզի այդ կոռուպցիոն դրսևորումը վերանա: Կամ, ասենք, տեղեկանում են, որ ինչ-որ գյուղում, մարդկանց թոշակները բաժանելուց, փոստատարը թոշակներից իրեն փող է վերցնում, և փոստատարի այդ անօրինական գործունեության դեմն առնելու համար որոշում են մարդկանց զրկել թոշակներից:

Ահա այսպիսի բաներ, համոզված եմ, որ միայն թավշյա Հայաստանում է հնարավոր նման բան, աշխարհի ոչ մի երկրում մարդիկ դեռ այս աստիճան չեն խելագարվել:

Կարճ ասած՝ ՈՉԽԱՐ ՊԱՀԵՔ, ոչխարնե՛ր ջան, այ կներեք, ժողովուրդ ջան: Ի դեպ, գլխավոր թավիշը ասես գիտի՞, որ իր կառավարման ընթացքում Հայաստանում ոչխարաբուծությունը թռիչքաձև անկում է ապրել, ու ոչ միայն ոչխարաբուծությունը, այլ գյուղատնտեսությունը ընդհանրապես: Եվ ըստ երևույթին, հայ գյուղացուն հողից վերջնականապես կտրելու և Սիբիրներ վռնդելու ծրագիրը իրականություն դարձնելու համար, էդ փոքր սուբսիդիաներն էլ է արգելում ընկեր թավիշը:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը