Դատավարություններ, հրաժարականներ, ցույցեր, արդեն իսկ աղմկոտ ինքնասպանություն, փոխադարձ ատելության և մեղադրանքների մթնոլորտ:
Պետության կենսական խնդիրները մղված են վերջին պլան, փոխարենը գնում է պայքար իշխանությունը ամեն գնով պահելու, և իրենց քաղաքական կուրսի հետ անհամաձայնություն հայտնողներին դավաճանի պիտակավորում կազմակերպելու համար:
Դոզան երբ շատ է լինում, նույնիսկ ամենալավ դեղամիջոցի այն բերում է ճակատագրական հետևանքների և դժվար չէ կռահել, թե Հայաստանը ուր է գնում: Սողացող նեգատիվը շուտով կործանելու է իր ճանապարհին այն ամենը ինչին հանդիպելու է:
Եկեղեցի, հերոսներ, հեղինակություններ, հաջողակ մարդիկ, հարուստներ, ուղակի գեղեցիկ մարդիկ դատապարտված են դառնալ այնպիսին, ինչպիսին իրենց ուզում է պատկերացնել իշխող անձը:
Տվյալ անձը չի պատկերացնում, որ կարող են լինել մադիկ, ովքեր չկիսեն իր կարծիքը կամ ծրագրերը, իր մոտեցումները և պահվածքը:
Եվ ամբողջ այս նեգատիվի հեղինակը և սնուցողը այդ նույն անձն է`Նիկոլ Փաշինյանը: Նա չի համակերպվում իրականության հետ, նա չի համակերպվում քննադատության հետ, նա չի համակերպվում արդեն ինքը իր հետ: Շատ ափսոս էր մեր երկիրը, մեր քաղաքը, որտեղ մարդիկ դարձան թշնամի, սև ու սպիտակ, հեղափոխական ու հակահեղափոխական: Բաժանեցին հայերին, բոլորին դարձնելով ատելության սպասավոր:
Երկրում նեգատիվի գերդոզավորում է
Դատավարություններ, հրաժարականներ, ցույցեր, արդեն իսկ աղմկոտ ինքնասպանություն, փոխադարձ ատելության և մեղադրանքների մթնոլորտ:
Պետության կենսական խնդիրները մղված են վերջին պլան, փոխարենը գնում է պայքար իշխանությունը ամեն գնով պահելու, և իրենց քաղաքական կուրսի հետ անհամաձայնություն հայտնողներին դավաճանի պիտակավորում կազմակերպելու համար:
Դոզան երբ շատ է լինում, նույնիսկ ամենալավ դեղամիջոցի այն բերում է ճակատագրական հետևանքների և դժվար չէ կռահել, թե Հայաստանը ուր է գնում: Սողացող նեգատիվը շուտով կործանելու է իր ճանապարհին այն ամենը ինչին հանդիպելու է:
Եկեղեցի, հերոսներ, հեղինակություններ, հաջողակ մարդիկ, հարուստներ, ուղակի գեղեցիկ մարդիկ դատապարտված են դառնալ այնպիսին, ինչպիսին իրենց ուզում է պատկերացնել իշխող անձը:
Տվյալ անձը չի պատկերացնում, որ կարող են լինել մադիկ, ովքեր չկիսեն իր կարծիքը կամ ծրագրերը, իր մոտեցումները և պահվածքը:
Եվ ամբողջ այս նեգատիվի հեղինակը և սնուցողը այդ նույն անձն է`Նիկոլ Փաշինյանը:
Նա չի համակերպվում իրականության հետ, նա չի համակերպվում քննադատության հետ, նա չի համակերպվում արդեն ինքը իր հետ:
Շատ ափսոս էր մեր երկիրը, մեր քաղաքը, որտեղ մարդիկ դարձան թշնամի, սև ու սպիտակ, հեղափոխական ու հակահեղափոխական:
Բաժանեցին հայերին, բոլորին դարձնելով ատելության սպասավոր:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից