Կարծիք

24.09.2019 15:48


Վարչապետի մամլո խոսնակը, ըստ ամենայնի, համարում է ՀՀ ազգաբնակչությանը անուղեղ ոչխար

Վարչապետի մամլո խոսնակը, ըստ ամենայնի, համարում է ՀՀ ազգաբնակչությանը անուղեղ ոչխար

Հասկանո՞ւմ եք, վարչապետի մամլո խոսնակը, ըստ ամենայնի, համարում է ՀՀ ազգաբնակչությանը անուղեղ ոչխար։ Բացատրեմ․ իմ թեթև ձեռամբ երեկվանից քննարկվում է այն փաստը, որ Նիկոլի չվերթը աննախադեպ աստղաբաշխական գին է արժեցել ՀՀ հարկատուի համար։ ՀՀ որևէ ղեկավար որևէ այցի շրջանակներում երբեք այդքան գումար չի ծախսել բյուջետային միջոցներից։ Ու երեկվանից թավշյա գժուկները ուղեղները անջատած ով՝ մի բան ասում էր։ Ոմանք ասում էին սուտ է, ոմանք ասում էին՝ «դե դա նորմալ երևույթ է», ոմանք էլ ասում էին, որ դեռ քիչ է։

Հիմա հայտնվում է Վլադիմիր Կարապետյանը ու հայտարարում է, որ համարյա 350000 դոլար փող են գմփացրել ու գիտե՞ք ինչով է բացատրում։ Թե բա՝ Լոսում ու Նյու Յորքում տասնյակ հանդիպումներ է ունեցել/ունենալու։ Սա կոչվում է բառիս բուն իմաստով մարդկանց ոչխարի տեղ դնել, որովհետև տասնյակ հանդիպումներ կարելի է ունենալ ինչպես 350000 դոլարանոց չարթերով ԱՄՆ հասնելով, այնպես էլ՝ ասենք՝ դրանից 10 անգամ ավելի քիչ գումարով, եթե ողջ պատվիրակությունը բիզնես դասով թռներ ու մի 35-40 անգամ ավելի քիչ գումարով, եթե թռնեին էկոնոմ դասով։ Բայց դե մեր քաջարի խոսնակը լայաղ էլ չի անում գոնե խելքին մոտ փաստարկ բերի։ Տո դա էլ ջհանդամ, մի բան էլ հաթաթա է անում վերջում, թե բա այսուհետև էլի սենց ենք անելու։

Ինչևէ, վերջում հատուկ նշեմ, որ ամեն ինչ արդար է, սուպեր արդար, ամենաարդարը, որ կարող էր լինել մեր ազգի հետ։

#ԹավշյաԹալան
#ԴեբիլներիԱպստամբություն

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը