Չեմ կարող ասել, որ լեզվի օրենքի «մեղմացման» մասին խոսակցությունները բացարձակ անակնկալ էին. սրա նման մի բան անպայման պիտի առաջ գար:
Չի կարելի անընդհատ նվաստացնել ազգի արժանապատվությունը, խլել նրա ինքնիշխանությունը և հարստությունը, նվաճումները ամենատհաճ արևելան առուտուրի առարկա դարձնել, ամեն օր եթերով նվաստացնել հայի կերպարն ու մի սրա նման հատուկ նշանակության անասնականության չդիմել: Այսպես ասած, ստորի էվոլյուցիան դեպի ստորագույնը ...
20 տարվա ընթացքում ամբողջ նյութական և ոչ նյութական պաշարն իր պողպատյա հետույքի տակ քաշած վերնախավը, իրեն սպասարկող ենթախավով հանդերձ, իր արտոնյալ վիճակն ընդգծող նոր խորհրդանիշներ է փնտրում: Էլիտար տներ, մեքենաներ, ուղևորություններ, գաջեթներ ... Էլի վատ չի, բայց այլ հարց է «էլիտար» լեզու ունենալը: Որ միայն իրենցն է, ու «սրանց» (մեզ) հետ կապ չունի: Ինչպես 19 դարի սկզբի ռուս արիստոկրատիան, որի մայրենի լեզուն փատորեն ֆրանսերենն էր: Հայերենն էլ, ինչպես մի կոմունիստական ջոջ էր ասել, «բանվորական լեզու» կդառնա: Ըստ որում, միանգամից կաշխատի դարերով փայփայած ու շնչառական բնազդի պես իռացիոնալ, հայերիս երեխասիրությունը, երեխային ցանկացած գնով մրցունակության առավելություններ հաղորդելու տենչը. «Ինչի Սերոժի էրեխեն մարդ դառնա, մերը ՝ բո՞՞՞մժ»: Այսինք, թեկուզ և բերանի հացը կտրելու հաշվին, «էլիտարվելու» հերթ է գոյանալու... Մնում է «դրախտի» տոմսեր վաճառել ու այս սոցիալական վերելակն էլ սեփականաշնորհել: Ինչն անպայման կարվի: Եթե...
Մեր կյանքի տերերը գոնե ենթագիտակցության խորը հատակում չեն հասկանում, թե մենք իրենց ինչի՞ ենք մի կերպ յոլա տանում: Քիթերս փակած, աչքերս փախցնելով, բռունցքներս սեղմած՝ բայց դիմանում ենք: ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԻՐԵՆՑ ՈՐՊԵՍ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ, ԸՆԴՀԱՆՈԻՐ ԾԱԳՄԱՆ, ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ԿՐՈՂ... Ոզում են կտրե՞լ այդ կապը, մեզ պատրանքներից ազատե՞լ: Շատ լավ:
Ղրղզերենի դասագիրք վաճառող չկա՞: Կգնենք ցանկացած գնով...
Ղրղզների դասեր

Արմեն Հովհաննիսյան