Կարծիք

24.09.2019 13:30


Դադարեցրե՛ք տրամաբանություն փնտրել Փաշինյանի խոսքերի մեջ

Դադարեցրե՛ք տրամաբանություն փնտրել Փաշինյանի խոսքերի մեջ

Հոգևորականները Նիկոլ Փաշինյանից պահանջում են անուններ տալ, թե իրենց համայնքից ովքե՞ր են փորձում քանդել կառավարության ոտքերի տակ, որից ելնելով էլ ասում է, թե՝ ծնկի կբերվեն այն եկեղեցականները, ովքեր․․․

Բազմաթիվ հոգևորականներ, քաղաքական գործիչներ երեկ զբաղված էին դրանով՝ մտնել վարչապետի խոսքերի տրամաբանության մեջ, հասկանալ՝ էդ պահին ի՞նչ էր մտածում կամ զգում, երբ հայտարարություն էր անում։

Պարապ զբաղմունք է, ու չափազանց միամիտ են մարդիկ՝ աշխարհական, թե հոգևոր, որոնք դեռևս փորձում են մտածել-վերլուծել, թե Փաշինյանն այսինչ բանն ասելով ինչ նկատի ուներ, կամ պահանջում են կոնկրետ անուն տալ, երբ մեղադրում է մարդկանց։

Մինչ այս մի շարք նման անպատասխանատու հայտարարություներ են հնչել։ Մեկը, օրինակ, մայիսի 20-ին, երբ հայտարարեց․ «Նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել և տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա»։

Դրանից առաջ՝ փետրվարի 27-ին, Իրան կատարած այցի ժամանակ հայտարարեց․ «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»։

Արդեն քանի ամիս է, բոլորս փնտրում ենք դավադիրների ու գործակալների։ Ի վերջո, մենք պետք է մի կարևոր բան հասկականք՝ բավական է ուշադրություն դարձնել, Փաշինյանի հայտարարությունների տակ միտք, տրամաբանություն մի փնտրեք։ Սա պարզապես ամեն անգամ փորձում է ինչ-որ իմաստ հաղորդել դատարկ խոսեքրին ու ասում է բաներ, որոնք սուտ են։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը