Տնտեսական

09.03.2009 16:59


Բյուջեի սեկվեստրի հարցում կոալիցիայում հակասություն կա

Ոչ վաղ անցյալում, նույնիսկ ֆինանսա-տնտեսական ճգնաժամից հետո, հայրենի իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, կտրականապես բացառում էին պետական բյուջեի կրճատման (սեկվեստր) տարբերակը։ Նախօրեին, սակայն, «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունում Մենուա Հարությունյանին հյուրընկալված ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը չբացառեց բյուջեի կրճատման հնարավորությունը։

Փոխարենը, ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացառում է սեկվեստրի տարբերակը։

- Այսօր սեկվեստրի մասին խոսք լինել չի կարող. դեռևս մենք տեղավորվում են բյուջեում։ Իսկ եթե ճգնաժամն ավելի ընդգծված դրսևորում ունենա Հայաստանում, ապա հնարավոր է, որ ընդամենը որոշ ծախսեր կրճատվեն։ Դա այն սեկվեստրը չէ, երբ տարիներ առաջ 50 մլն դոլարանոց բյուջեն դեկտեմբերին կրճատում էինք, այն դեպքում, երբ առանց այն էլ կոպեկների մասին էր խոսքը- 7or.am-ի հարցին ի պատասխան ասել է Գալուստ Սահակյանը։

Սակայն, բյուջեն սեկվեստրի ենթարկելու հարցում կոալիցիոն կուսակցությունների միջև հակասություն կա։ Օրինակ, եթե ՀՀԿ փոխնախագահը հետագայում չի բացառում բյուջեի ծախսային որոշ մասի կրճատման հնարավորությունը, ապա ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, նույն պահին ակումբներից մեկում պատասխանելով լրագրողների հարցերին, սեկվեստրն անթույլատրելի է համարել։

Ի դեպ, Գալուստ Սահակյանի համոզմաբ, արդեն աշնանը համաշխարհային ճգնաժամի ալիքը կսկսի կանգ առնել, Հայաստանն էլ անցում կկատարի դեպի արժեթղթերի շուկա։

Այս խորագրի վերջին նյութերը