Կարծիք

23.09.2019 22:50


Եթե ինչ-որ բան պայթել է, ապա` «ալամ աշխարհի հայոց վարչապետի» հեքիաթային կերպարը

Եթե ինչ-որ բան պայթել է, ապա` «ալամ աշխարհի հայոց վարչապետի» հեքիաթային կերպարը

«Պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը»,-ՖԲ իր էջում գրել է նիկոլապետության ակտիվ ընդդիմախոս Միհրան Հակոբյանը`«ցավով» արձանագրելով, որ «ժողովրդավարության բաստիոն» նորհայաստանի վարչապետին հայահոծ Կալիֆորնիայում ընդամենը փոխնահանգապետի մակարդակով են ընդունել, Լոսում սպասվող «մեծ հանրահավաքին» էլ նախատեսվածից առնվազն երեք անգամ քիչ մարդ է մասնակցել։

Կարծում եմ, այստեղ թյուրըմբռնում կա։ Եթե ինչ-որ բան պայթել է, ապա դա հաստա՛տ հայկական լոբբիի «միֆը» չէ։ ԱՄՆ հայազգի քաղաքացիները, ինչպես եւ ընտրելու իրավունք ունեցող մյուս ամերիկացիները, իրենց չափով ազդում են եւ շարունակելու են ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Այդ տեսակետից ոչինչ չի փոխվել։

Ուղղակի հօդս է ցնդել «ալամ աշխարհի հայոց վարչապետի» առասպելական կերպարը, որ մեկուկես տարի շարունակ համառորեն փորձում են փաթաթել հայ մարդուն` ներկայացնելով այնպես, թե աշխարհասփյուռ հայությունը, Փաշինյանով հայիլ-մայիլ եղած, հետեւում է նրա յուրաքանչյուր բլթոցին, եւ շունչը պահած` սպասում, թե ինչ նոր էշություն կմոգոնի։

Փառք Աստծո, որ Հայ դատի գրասենյակներն այնքան չեն հեռացել իրենց արմատներից, որ քափ-քրտինք մտած` «մասսովկա» ապահովեին հողեր հանձնող Լեւոնի «ռեինկարնացիայի» համար, Կալիֆորնիայի հայերն էլ այնքան չեն կորցրել համարժեքության զգացումը, որ իրար ոտք գցելով լցվեին Գրանդ-Փարք` «մոտիկից» վայելելու ազգային այդ խայտառակության դարակազմիկ մտքերը։

Անձամբ ես շատ կզարմանայի, եթե այդպես լիներ, եւ ուրախ եմ, որ ամերիկահայերը «զուսպ արձագանքեցին» միտինգին մասնակցելու հրավերին։
Նշանակում է` «հայու գենը» չի մեռել. կա, կենսունակ է եւ դեռ կասի իր խոսքը`«չէ» ասելով Նիկոլին ու անարժանների իր թիմին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը