Վայոց Ձորի մարզպետը փոխգնդապետի ծեծի դեպքից հետո պետք է հրաժարական տա նույն հիմքով, որով Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց մանդատը Վահե Ավետյանի դեպքից հետո
Վայոց Ձորի մարզպետը պետք է հրաժարական տա նույն հիմքով, որով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց մանդատը, առավել ևս` երբ կասկածներ կան, որ ինքը (Վայոց Ձորի մարզպետը) ներկա է եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով օրերս Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը այժմ գտնվում է կոմայի մեջ: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, նա կալանավորվել է:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով` Տրդատ Սարգսյանը, եթե ընկալում է իրեն որպես պետական պաշտոնյա, մարզում եղած դեպքերի համար ամբողջ պատասխանատվությունը կրող անձ, միջադեպից անմիջապես հետո մի քանի քայլ պետք է աներ: 2012թ. էլ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո, երբ միջադեպի մասնակիցները Հայրապետյանի թիկնապահներն էին, Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Նրա հրաժարականը օրեր շարունակ պահանջում էին քաղհասարակության ներկայացուցիչները:
«Առաջինը` ելույթ ունենալ կամ հայտարարությամբ հանդես գալ, դատապարտելով ոհմակային ծեծը, որին մասնակցել է իր օգնականը, ապա` այցելել տուժողին` փոխգնդապետին, նրա ընտանիքի անդամներին, բայց նա «ձեռքերը լվացել», կանգնել է մի կողմ»,-ասաց Ալավերդյանը:
Նա նշեց, որ մարզպետի այժմյան կեցվածքն ամբողջովին անգործություն է, և նա պետք է պատասխանատվության ենթարկվի, որովհետև մարդու իրավունքները ոտնահարվում են ինչպես սխալ գործողություններով, այնպես էլ` անգործությամբ:
Համեմատելով Վահե Ավետյանի և փոխգնդապետ Արա Մխիթարյանի միջադեպերն ու դրանց հաջորդած գործողությունները՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ժամանակին, փաստորեն, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, քաղաքական գործիչները պայքարել են ոչ թե վատ կառավարման, այլ կոնկրետ անձի` Ռուբեն Հայրապետյանի դեմ:
«Երբ ժամանակին պատգամավորին պատկանող ռեստորանում` «Հարսնաքար»-ում տեղի ունեցավ այդ խայտառակ դեպքը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքական ուժերը միաձայն, ակտիվորեն դատապարտում էին և պահանջում, որ Ռուբեն Հայրապետյանը վայր դնի մանդատը: Նույն երևույթը` ոհմակային ծեծը, կրկնվել է այսօր, բայց դրա համար որևէ մեկը չի բարձրացնում իր ձայնը»,-մեկնաբանեց մարդու իրավունքների նախկին պաշտպանը:
Իրավապաշտպանի խոսքով` քաղհասարակության լռությունը փաստում է մի բան․ սկսվել է մի փուլ, որտեղ ոչ թե 0-ից, այլ նույնիսկ մինուսից պետք է նորից կայացվի քաղաքացիական հասարակությունը:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ նման իրավիճակի պատճառ են նաև թավշյա որակվող հեղափոխությունից հետո եղած գաղտնալսումները, հնչեցված ոչ թավշյա կոչերը` այդ թվում` վարչապետի կողմից։ «Օրինակ` փակել դատարանների դռները, ասֆալտին «փռել»: Դրանք հիմք են հանդիսացել` կարծելու, թե բռնություն իրականացնողները կարող են խուսափել պատասխանատվությունից: Ես ցավով եմ ասում, որ ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությունը գնում է այն նույն ճանապարհով, որով՝ նախորդ իշխանությունները: Ներկայիս իշխանությունները պետք է հասկանան, որ հասարակությունը կազմված է ոչ միայն նրանցից, ովքեր նորերի ջատագովն են, այլև նրանցից, ովքեր պարզապես մասնակցել են այս իշխանությունների հաստատմանը: Պետք է հստակեցնել, որ այսպիսի կեցվածքը չի կարող երկար տևել»,-նշեց Ալավերդյանը:
Վերջինս ընդգծեց նաև, որ եթե այս բոլոր հորդորներից հետո իշխանությունները հանդես գան որևէ հայտարարությամբ, այն արժեք չի ունենա, քանի որ պետք է քայլ կատարեին դեպքից անմիջապես հետո:
Նշենք, որ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանն այս պահին կոմայի մեջ է` ծայրահեղ ծանր վիճակում: