Կարծիք

23.09.2019 14:46


Պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը

Պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը

Ցավով եմ արձանագրում. պայթեց ԱՄՆ-ում հայկական լոբբիի միֆը: Հայաստանի վարչապետին, իր իսկ խոսքով ասած՝ համաշխարհային ժողովրդավարության Դանկոյին ընդունեց միայն Կալիֆոռնիայի փոխնահանգապետը, իսկ հանրահավաքին նախատեսվածից առնվազն երեք անգամ քիչ մարդ էր մասնակցում:

Եվ, սա այն Կալիֆոռնիայում, որտեղ մոտ 1 միլիոն հայեր են ապրում: Ցավոք, սա է հայկական լոբբի ասվածի, ԱՄՆ-ում քվեարկող ազգությամբ հայերի ուժի և ազդեցության գնահատականը:

Ի դեպ, այս օրերին ամերիկահայ կազմակերպությունների նեկայացուցիչներն իրենց հարցազրույցներում կարմիր թելով միտք էին առաջ տանում՝ ինչո՞ւ Հայաստանը չպետք է Իսրայելի նման լինի: Այո՛, ցանկալի է, որ այդպես լինի: Բայց նաև հայկական լոբբին պետք է հրեականի նման լինի, գոնե կեսի չափ, գոնե 20 տոկոսի չափ: Ի՞նչ եք կարծում, Իսրայելի վարչապետին այդ կե՞րպ են դիմավորում ԱՄՆ-ում: Հայաստանի արտաքին քաղաքականության ստրատեգիաների բալանսից ուղղակի պետք է դուրս գրել ԱՄՆ հայկական լոբբին՝ որպես միֆ և վաղուց պայթած փուչիկ, որից նույնիսկ Բաքվում արդեն չեն տպավորվում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը