Կարծիք

23.09.2019 20:05


Հերթական անգամ մեր վարչապետի սիրտը միտինգ ուզեց

Հերթական անգամ մեր վարչապետի սիրտը միտինգ ուզեց

Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ, ի՞նչ նպատակ էր հետապնդում։

Ոչինչ։ Ոչ մի հատուկ ուղերձ, ոչ մի կարևոր հանդիպում կամ գործառույթ։

Հերթական անգամ մեր վարչապետի սիրտը միտինգ ուզեց (դե չի կարողանում էլի՞, այլ կերպ)։

Իրեն ծափահարող ու իր անունը վանկարկող տասնյակ հազարավոր հանդիսատեսը եղել է ու կմնա Փաշինյան Նիկոլի կյանքի միակ նպատակը։

Իսկ ի՞նչ էր ակնկալում Լոս Անջելեսի հայությունը Նիկոլ Փաշինյանից։

Դարձյալ ոչինչ։ Հավաքված այդ հսկա բազմությունը, վստահ եմ, չհասկացավ այցի նպատակը ու ելույթի բովանդակությունը, թեև, ըստ էության, բովանդակազուրկ ելույթ էր։

Բայց կարևորը պաթոսն էր, պաթոսը, որը միշտ կա ու շատ մեծ չափաբաժնով։ Խոշոր հաշվով դա էլ ուզում էր սփյուռքի հայությունը։ Լսեց այն, ինչը ուզում էր լսել (սիրում եմ ձեզ, հպարտ հայեր, դուխով):

Ու բնական է վերաբերմունքը համապատասխան, նույնը պետք է լիներ, եթե, օրինակ, Արմենչիկը լիներ հարթակում ու ասեր՝ ես չեմ տեսնում ձեր ձեռքերը, ավելի բարձր, պարում ենք բոլորս:

Տարբերություն բացարձակ չկա։

Վերջում հավելենք, որ.

Շոուն ստացվեց անխոս,

Մերսի քեզ Փաշինյան Կիկոս։

(էս էլ գրեցի, որ հանգի հետ բռնի)։

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը