Կարծիք

23.09.2019 19:10


Նիկոլը խոսում է սպայի պատվից

Նիկոլը խոսում է սպայի պատվից

«Նոր» Հայաստանում, երբ ինձ թվում էր, թե ամեն բան արդեն տեսել եմ, պարզվեց, որ օրվա իշխանական վերնախավը չի դադարում զարմացնել...

1. Անկախության տոնին օրվա հերոս հռչակվեց յուբկայով տղամարդը. այս երևույթի տակ քողարկված էր իշխանական թեզ, որը սկիզբ առավ Էլթոն Ջոնով, շարունակվեց Կարաբինայով, ԱԺ-ի տրանսվեստիտով, Լառա Ահարոնյանով, Գրիգոր Երիցյանով և, ի վերջո, պետք է հանգեցվի Ստամբուլյան կոնվենցիայով...

2. Նույն օրը վարչապետի հետ նույն բեմում կանգնած մի դեգենեռատ, վերնաշապիկը մինչև պորտալարը բաց, հայտարարում է Արցախը մարզ, էստեղ հարցերը շատ են՝ թե ոնց այդ դեգենեռատը հայտնվեց բեմում և այլն, սակայն ինձ ավելի շատ հուզում է այն հանգամանքը, որ Նիկոլը իրեն ճղում էր, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, իսկ հիմա իր ներկայությամբ, վստահ եմ նաև իր գիտությամբ, Արցախը հայտարարվում է Մարզ՝ իր բոլոր հետևանքներով։

3. Այդ տոնական օրվա լոգոն, կարծես, դիտավորյալ աղավաղվել էր՝ նսեմացնելով օրվա խորհուրդը, Ապազգային և զուտ քայլելու շնորհի համար իշխանության եկածները, իրենց կյանքում ընդունում են միայն իրենց՝ ոջիլի չափ ուղեղով հորինված քաղաքացու օրը և Անկախության արժեքը, որպես բացարձակ արժեք, սրանց համար անընդունելի է

4. Երկրի վարչապետը, ով բանակից թռած դասալիք է, ԱՄՆ-ում խոսում է սպայի պատվից և մի քանի անգամ նշում իր գերագույն հրամանատար լինելու հանգամանքը, իսկ այստեղ ընդամենը կասեմ՝ այ բանակից թռած, դու ուր, սպայի պատիվն ուր, սպաների ուսադիրները հայտնվեցին աղբամանում, երբ համաձայնվեցին քո քաղաքական և անձնական վրեժից դրդված գործ սարքել իրական հերոսների վրա, համաձայնվեցին դառնալ քո հանցակիցը՝ հրահանգելով դատավորներին կալանավորել Նախագահ Քոչարյանին, և վերջում դու առհասարակ իրավունք չունես պատիվ բառը օգտագործելու, դու չգիտես՝ դա ինչ է, ո՛չ պատիվ, ո՛չ թասիբ, ո՛չ ինքնասիրություն...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը