Մարդը պարզեիպարզ հայտարարեց, որ եկեղեցու դեմ արշավը ինքն է հրահանգավորել
Բայց ի՞նչի եք զարմանում…
Մարդը պարզեիպարզ հայտարարեց, որ եկեղեցու դեմ արշավը ինքն է հրահանգավորել, դե էլ չասեմ դատարանների մասին, դա թափանցիկ է անում։
Մեջբերում եմ Փաշինյանի խոսքը․ «Երբ ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է. եկեք քանդենք: Ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառիս բուն և փոխաբերական իմաստով»։
***
Պոպուլիզմ, որը հատում է բոլոր դիվանագիտական ինստիտուտները…
Փաշինյանը մի կողմից շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր կազմակերպել են այդ հավաքը, մյուս կողմից մսխում է այդ մարդկանց վստահությունը։
Եւ ուրեմն, դիմելով լոսանջելեսահայերին, Փաշինյանը հայտարարեց․ «Ուզում եմ մի փոքր շրջանցել դիվանագիտական նրբությունները և բոլորիդ դիմել այնպես, ինչպես թելադրում է սիրտս ու հոգիս․․Հայաստանի Հանրապետության հպարտ և դուխոոոոով քաղաքացիներ»։
Նախ ոչ մի պետության ղեկավար իրավունք չունի շրջանցել որևէ դիվանագիտական նրբություն։
Եվ ամենակարևորը՝ երբ դու Ամերիկայի նման պետությունում փաստացի վիրավորում ես այդ երկրի քաղաքացիության ինստիտուտը, ուրեմն ոչ մի բան չես հասկանում ո՛չ պետական կառավարումից, ո՛չ միջազգային հարաբերություններից, ո՛չ սփյուռքյան իրականությունից, ո՛չ լոբբինգի ինստիտուտից, ո՛չ էլ մտածում ես այդ համայնքի ապագայի մասին։
Լավ, մարդ ինչքա՞ն հեռու պիտի լինի իր պաշտոնից, որ կրկնում եմ՝ Ամերիկայում վիրավորի Ամերիկայի քաղաքացիության ինստիտուտը։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից