Կարծիք

23.09.2019 13:49


Հայաստանում գոյություն ունի մի պալատ` Պալատ N6-ը, որում թագավորը Նիկոլն է ու միշտ ինքն է մնալու

Հայաստանում գոյություն ունի մի պալատ` Պալատ N6-ը, որում թագավորը Նիկոլն է ու միշտ ինքն է մնալու

Փաշինյանի ամերիկյան ասուլիսի հիմնական մեսիջները ավելի մատչելի ձևով` «Ով իմ հետ համաձայն չի, Հայաստանում քաղաքականությամբ ՉՊԵՏՔԱ զբաղվի... 98-ի ստատուս քվոն` ունեզրկելու եմ բոլոր հակառակորդներիս... Ես սաղի ԳԵՐԱԳՈՒՅՆ հրամանատարն եմ ու փաթթած ունեմ Սահմանադրությունը... Էն դատավորները, եկեղեցականները ու ընդհանրապես սաղ, ով իմ դեմ բան է ասում, պատժվելու է ԳԵՐԱԳՈՒՅՆԻ կողմից, իսկ դե գերագույնը ես եմ... Ու ընդհանրապես, ով ինձ քննադատում է, քննադատում է հայ ժողովրդին, կարճ ասած՝ ով ինձ քննադատում է, թուրք է, բայց չմոռանաք, որ ժողովրդավարությունը մեր երկրում անշրջելի է...»

Ստեղ են ասել. տո այ հայկական քաղաքական կյանքի թարս աճած խիար, իշտահիդ քացախ:

Հ.Գ. Ի դեպ, Նիկոլը տարրական քաղաքագիտական դիալեկտիկայից էնքան հեռու է, որ իր երկրպագուներից մեկի հարցին, թե արդյոք պալատական հեղաշրջում է կանխել՝ Վանեցյանին գործից հանելուց, պատասխանում է` «խի Հայաստանում պալատ կա՞, որ մի հատ էլ պալատական հեղափոխություն լինի»:

Նիկոլը ճիշտ է, հայկական պալատը ինքն իր դիլետանտիզմով վերացրել է ու թողել Պալատ N6-ը:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը