Լրահոս

22.09.2019 22:04


«Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Մուլտի գրուպ»-ի տնօրեն, «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է։ Առուստամյանը 20 մլն դրամ գրավով ազատ է արձակվել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Սեդրակ Առուստամյանի հետ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի խափանման միջոցը ևս դատարանը փոխել է՝ նրանք ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը