Քաղաքական

22.09.2019 14:33

Արցախը Հայաստանի մարզ է ասելով՝ Հայաստանին դնում ենք ծանր դրության մեջ. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Արցախը Հայաստանի մարզ է ասելով՝ Հայաստանին դնում ենք ծանր դրության մեջ. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

«Մենք այն երկիրն ենք, որ պարտավոր ենք ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել։ Եթե մենք խոսում ենք եւ ասում ենք՝ Արցախը Հայաստանի մարզ է, մենք Հայաստանին դնում ենք սարսափելի ծանր դրության մեջ, թիրախավորում ենք։

Մի բան է, որ զգացմունքային, այո Արցախն էլ է Հայաստան, Հայոց երկրի մի մասն է, բայց Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետություն չէ դեռեւս։ Միգուցե ժամանակ կգա եւ մենք կունենանք մեկ ընդհանուր պետություն, ես էլ եմ դրա մասին երազում»,-Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։