Արդյոք տարբերություն չկա՞ պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև
Արդյոք պաշտոնանկությունը և պաշտոնից հրաժարական տալը իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդա՞կ հասկացություններ են:
Մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի իրենց պաշտոնից հեռանալու հանգամանքը՝ Ազգային Ժողովի Նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է հետևյալ կերպ՝ Վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով, առաջարկել է իրենց հրաժարականի տեսքով ազատվել զբաղեցրած պաշտոններից:
Այսինքն ԱԺ Նախագահի մեկնաբանությունը մոտավորապես հետևյալն է, բոլոր դեպքերում այդ ղեկավարները պետք է թողնեին իրենց պաշտոնը՝ ի՞նչ կարևոր է պաշտոնանկությա՞ն, թե՞ հարաժարականի արդյունքում:
Բայց արդյոք տարբերություն չկա՞ պաշտոնանկության և պաշտոնից հրաժարական տալու միջև:
Արդյոք այդ երկու հասկացությունները իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդա՞կ են:
Անշուշտ ո՛չ, և առնվազն տարակուսելի է, որ Երկրի թիվ 2 պաշտոնյան դա չի ցանկանում նկատել:
Նախ կարևոր տարբերությունն այդ երկու իրավական գործընթացներրի միջև այն է, որ տարբեր են դրանք նախաձեռնող սուբյեկտները: Պաշտոնանկության պարագայում նախաձեռնողը տվյալ պաշտոնյայի անմիջական քաղաքական ղեկավարն է՝ տվյալ դեպքում Վարչապետը: Մինչդեռ հրաժարականի դեպքում նախաձեռնողը ինքը՝ պաշտոնյան է:
Բայց առանցքային տարբերությունն այդ երկու գործընթացների միջև պայմանավորված է դրանց տարբեր քաղաքական իմաստներով:
Պաշտոնանկությունը փաստում է տվյալ պաշտոնյայի գործունեության արդյունքներով քաղաքական անմիջական ղեկավարի բավարարված չլինելու հանգամանքը, ընդ որում այն ընկալմամբ, որ այլևս այդ պաշտոնում տվյալ պաշտոնյայի հետագա գործունեությունը համարվում է անհանդուրժելի:
Մինչդեռ պաշտոնյայի կողմից պաշտոնից հրաժարական ներկայացնելու փաստը վկայում է պաշտոնյայի և նրա անմիջական քաղաքական ղեկավարի միջև տվյալ պաշտոնին օրենքով վերապահված պարտականությունների կատարման խնդրում անհամաձայնության և սկզբունքային տարաձայնությունների մասին:
Ընդ որում, որպես կանոն, այդ տարաձայնությունները դառնում են անհաղթահարելի այն պարագայում, երբ պաշտոնյան իր հետագա պաշտոնավարումը տվյալ պաշտոնում տվյալ քաղաքական ղեկավարի ենթակայությամբ քաղաքական և/կամ իրավական առումներով գնահատում է իր համար այլևս ոչ նպատակահարմար:
Հրաժարականը քաղաքական պռոտեստի դրսևորում է, այն դեպքում, երբ պաշտոնանկությունը՝ տվյալ պաշտոնյայի կողմից պաշտոնեական պարտականություների աններելի ձախողման գնահատական:
Հրաժարականը պաշտոնյայի գիտակցված ընտրությունն է և նա է կրում այդ քայլի իրավական և քաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը, մինչդեռ պաշտոնանկությունը դա քաղաքական ղեկավարի նախաձեռնությունն է և վերջինս է կրում այդ քայլի թե՛ իրավական, և թե՛ քաղաքական հետևանքների պատասխանատվությունը:
Պետական կառավարման գործընթացներում ներգրավված պաշտոնյաները և քաղաքական գործիչները պարտավոր են տիրապետել կառավարման արվեստի այս նրբություններին:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից