Կարծիք

22.09.2019 11:03


Անկախության տոնին նվիրված մրցանակաբաշխության ժամանակ Բակո Սահակյանին բեմից անվանում են՝ Հայաստանի Արցախի մարզպետ (տեսանյութ)

Անկախության տոնին նվիրված մրցանակաբաշխության ժամանակ Բակո Սահակյանին բեմից անվանում են՝ Հայաստանի Արցախի մարզպետ (տեսանյութ)

Անկախության տոնին նվիրված մրցանակաբաշխության ժամանակ Բակո Սահակյանին բեմից անվանում են ՝ Հայաստանի Արցախի մարզպետ։ Բեմում կանգնած է ՀՀ վարչապետը։

Էրկու օրից արտգործնախարարին դա ևս Նյու Յորքում դեմ են տալու՝ ի թիվս «Արցախը Հայաստան է և վերջ» պնդման։ Սպռոս են անելու, իսկ Մամեդյարովը հաստատ անող է, չկասկածե՛ք։ Ու ամեն ըսենց արտահայտություն ոչ միայն հեռվացնում է Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձը, այլ նվազեցնում է մանևրելու դաշտը։

Վերջը մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է, տղե՛րք: Ադրբեջանցիք հայերեն կարդացող մարդիկ ունեն էլի, նենց չի, որ ներքին լսարանի համար ասեցիք, էնտեղ չիմացան։ Եթե գնում ենք միացման, վստա՞հ եք, որ դրան պատերազմ չի հաջորդի: Ես, օրինակ, վստահ եմ, որ ոչ թե կհաջորդի, այլ կսկսվի հենց հանրաքվեի նախորդ գիշերը։

Եթե դրան ենք գնում, էդ էլ է լուծում, պրոստը ասեք, իմանանք, պատրաստվենք։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը