Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է
Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը զուրկ է իրավական հիմնավորվածությունից և ավելի շատ հիշեցնում է «Ճ» կլասի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողի կուրսային աշխատանք: Ավելին՝ այն հավակնում է դառնալ Ազգային ժողովում երբևէ շրջանառության մեջ դրված ամենախայտառակ իրավական փաստաթղթերից մեկը:
Անգամ նախագծի վերնագրում առկա է օրենսդրությանը հակասող եզրույթ, մասնավորապես՝ «դատավոր» բառի կողքը փակագծերում գրված «անդամ» բառը։ Ըստ Սահմանադրության և սահմանադրական օրենքների լիազորությունների դադարեցման գործընթացը կիրարկելի է բացառապես ՍԴ դատավորի նկատմամբ, իսկ ներկայումս ՀՀ գործող օրենսդրության մեջ բացակայում է «ՍԴ անդամ» եզրույթը, հետևաբար՝ այս գործընթացի մեկնարկը վկայում է իշխող խմբակցության կողմից ՍԴ անդամ-դատավոր դիսկուրսից հրաժարվելու մասին, իսկ «անդամ» եզրույթը չի կարող ներառել իրավական ակտում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած որոշման նախագծին։ Սահմանադրագետ գնահատմամբ՝ «Սա գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից կառավարելի Բարձր դատարան ունենալուն ուղղված գործընթացի էպոպեան է, որով թևակոխում ենք հակասահմանադրական գործընթացի վերջնական փուլ»:
Իրավաբանի խոսքերով՝ նախագծով ներկայացված ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերը թերի են և առավել քան խոցելի՝ առանձնացնելով չորս հիմնական հիմնավորում.
«Առաջինը՝ նշված է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ երեք դատավորների Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացրած միջնորդությունը քննության չենթարկելը, ինչին անդրադարձել էին նաև վարչապետը և Ազգային ժողովի նախագահն իրենց հայտարարություններում՝ որակվելով սա անօրինական արարք: Սակայն այս հարցին նման բարձր ամբիոններից անդրադառնալը կամ իրավական փաստաթղթում որպես հիմք ընդգրկելն ինքնին տարակուսելի է. կոնկրետ գործը քննության ընդունելուց 2 ամիս անց ներկայացրած միջնորդությունը ՍԴ դատավորների կողմից այդ գործին մասնակցելու անհնարինության վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից քննության առնելը կհանդիսանար գործող իրավակարգավորումների ակնհայտ և կոպիտ խախտում կլիներ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում, այսինքն՝ Վահե Գրիգորյանը պետք է այս միջնորդությունը ներկայացներ Ռոբերտ Քոչարյանի դիմումը Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշում կայացնելու շրջանակներում, ինչպես, թարմ օրինակ է առկա՝ սահմանադրական օրենքի համաձայն արվել էր իր դեպքում, այսինքն՝ նույն օրը հունիսի 21–ին Ռ. Քոչարյանի գործը քննության ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշմանը նախորդել է Վահե Գրիգորյանի այդ գործի քննության մասնակցելու անհնարինության մասին աշխատակարգային որոշումը։ Մինչդեռ՝ Վահե Գրիգորյանի կողմից կոնկրետ դատավորների կողմից գործի քննությանը մասնակցության անհնարինության մասին միջնորդություն էր ներկայացրել սույն թվականի օգոստոսի 28-ին՝ խախտելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը: Հետևաբար, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած միջնորդության քննությունը մերժելը միակ ճիշտ և պատճառաբանված որոշումն էր, որը Սահմանադրական դատարանը կարող էր կայացնել:
Ավելին՝ անհրաժեշտ է նշել, որ Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունը վերաբերելի է ոչ միայն Հրայր Թովմասյանին, այլև՝ Սահմանադրական դատարանի ևս երկու հարգարժան դատավորների, և դրա քննությունը մերժելը մասին որոշումը Սահմանադրական դատարանի կողմից կատարվել է կոլեգիալ կերպով: Այս գործընթացն ընդգծում է, որ վկայում է, որ շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալու նպատակով»:
Երկրորդ՝ Հրայր Թովմասյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի քավոր-սանիկ հարաբերությունների մասին, որը նախագծում ներկայացված է որպես հիմք՝ Հրայր Թովմասյանի տվյալ գործի մասնակցության անհնարինության համար՝ Գոհար Մելոյանը նշեց. «Զավեշտալի է, որ իրավական փաստաթղթում մի շարք հարցազրույցներից են մեջբերումներ արվել՝ ընդգծելով, որ նրանք ոչ միայն քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են, այլև՝ ունեն առանձնահատուկ բնույթի հարաբերություններ: Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքերը, որոնց որևէ մեկը քավոր-սանիկ հարաբերություններին չի վերաբերում: Առավել ևս, որ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը եղել է ոչ թե Արամ Օրբելյանը, այլ՝ Արամ Վարդևանյանը»։
Ավելին, ըստ սահմանադրագետի, Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը որոշվում Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Հետևաբար, նույնիսկ եթե այդ քավոր-սանիկ հարաբերությունները հանդիսանային Հրայր Թովմասյանի՝ գործի քննության մասնակցության անհնարինության հիմք, ինչն ուղղակի կատարյալ աբսուրդ է, ապա վերագրվող «էական կարգապահական խախտումը» կատարված կլիներ սահմանադրական դատարանի բոլոր դատավորների կողմից, և այդ պայմաններում «Իմ քայլը» խմբակցության կողմից համապատասխան գործընթացը միայն Հրայր Թովմասյանի դեմ նախաձեռնելը հերթական անգամ վկայում է դրա կողմնակալության և բացառապես դատական իշխանությանը դեմ ուղղված ոտնձգություն լինելու մասին:
Անդրադառնալով նախագծում առկա մյուս հիմքին՝ մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ Հրայր Թովմասյանի մեկնաբանություններին, «Փաստինֆո»-ի զրուցակիցը նշեց, որ այստեղ ևս կա հանրությանը ապակողմնորոշելու խնդիր։
«ՍԴ-ն քննում է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական ակտերի սահմանադրականությանը հարցը, այն ընդհանուր իրավասության դատարան չէ։ Այս գործով քննվում է ոչ թե մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված որևէ հարց, այլ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 135-րդ հոդվածների հակասահմանադրականության հարցը, ավելի կոնկրետ՝ դրանցում գործառութային անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ օրենսդրական հիմքի բացակայության խնդիրը, որը որևէ առնչություն չունի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ»,-նշեց Գոհար Մելոյանը՝ ավելացնելով, որ Հրայր Թովմասյանի ՍԴ դատավոր ընտրվելուց հետո գեթ մեկ փաստարկ առկա չէ, որը կվկայեր նրա՝ որևէ քաղաքական ուժի առնչության վերաբերյալ։ «Ինչը չենք կարող ասել ՍԴ մեկ այլ դատավորի՝ Վահե Գրիգորյանի մասին, ում որոշումներ ու հայտարարություններն ակնհայտորեն քննարկվում են քաղաքական իշխանության հետ»։
Այն հարցին, թե արդյոք օրենսդիր և գործադիր մարմինների կողմից ակնհայտ ճնշում չկա՞ դատական իշխանության նկատմամբ և արդյոք Հրայր Թովմասյանը անձնապես թիրախավորվա՞ծ չէ, նա պատասխանեց․ «Բնականաբար՝ սա ակնհայտ ճնշում է։ Արդեն երկարատև ժամանակահատված է՝ պարբերաբար սահմանադրական իշխանության նկատմամբ ճնշումներ են եղել՝ խախտելով սահմանադրական մի շարք սկզբունքներ։ Օրինակ՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, օրինականության սկզբունքը և այլն։ Կոնկրետ թիրախավորված է Հրայր Թովմասյանը և նպատակը՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահի պաշտոնը նվիրելն է»։
Սահմանադրական իրավունքի փորձագետը նշեց, որ այս պարագայում խախտվում են մի շարք միջազգային իրավակարգավորումներ, նորմեր։
«Օրինակ՝ ՄԻԵԴ մի շարք որոշումների համաձայն՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ՝ «Արդար դատաքննություն» հոդվածի համատեքստում՝ դատական իշխանության կողմից ընդունված որոշումները՝ իշխանության մյուս թևերի կողմից որևէ որակում տալը կամ կասկածի տակ դնելն անընդունելի է»-շեշտեց Մելոյանը։
Նրա խոսքով՝ սկսված հակասահմանադրական գործընթացները կունենան շատ լուրջ իրավական հետևանքներ։ Մեր ճշգրտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ հետևանքների մասին է խոսքը՝ Գոհար Մելոյանը նշեց, որ սա իրավական պետության համար անթույլատրելի գործընթաց է, և այս ամենը հետագայում միջազգային ատյաններում է քննվելու և կիրառվելու են ընդդեմ գործող քաղաքական ուժի։
«Քանի որ հիմնականում պայմանավորված է եղել Ռոբերտ Քոչարյանի գործով։ Այս բոլոր գործողությունները նվեր են, որ ՄԻԵԴ-ում տվյալ գործի քննության ընթացքում ներկայացվեն ընդդեմ ՀՀ և լուրջ հիմք են հանդիսանալու ընդդեմ ՀՀ որոշումներ կայացնելու համար»,-նշեց Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ՍԴ-ն միակողմանի խոցելի վիճակում է հայտնվել, և այն ճգնաժամային իրավիճակը, որը ներկայացվում է՝ արհեստածին է։ Ավելին՝ նա նշեց, որ այս ճգնաժամի միակ պատճառը մեկ դատավոր է, ում նկատմամբ լիովին կարելի է կիրառել էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունները դադարեցնելու գործընթացը։