Կարծիք

21.09.2019 14:25


Պատմությունը կրկնվում է... ֆարսի ձևով

Պատմությունը կրկնվում է... ֆարսի ձևով

1998թ. հունվարին, երբ 1996թ. սահմանադրական կարգի տապալմամբ իր պաշտոնում վերահաստատված «զոռընտիր» նախագահի (սա այդ օրերին կիսաընդդիմադիր սկսնակ լրագրողի ամպլուայում հանդես եկող Փաշինյանի բնորոշումն է)` ԼՏՊ-ի շրջապատն իրեն պատեպատ էր զարկում, խարդավանքներ հյուսում վարչապետ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, մահափորձերի սցենարներ բեմականացնում`մատը տնկելով «ղարաբաղյան կլանի» վրա, Քոչարյանը գլուխը կախ աշխատում էր։
Սուսուփուս անում էր իր գործը` չարձագանքելով հհշական ԲէՏէեՌ-ների հիստերիկ դրսեւորումներին։

Այն ժամանակ Վազգեն Սարգսյանը վճռականորեն կանգնեց վարչապետի կողքին` դավադիրներին ցույց տվեց իրենց տեղը, եւ Տեր-Պետրոսյանն ստիպված եղավ հրաժարականի դիմում գրել։

Այսօր, երբ պետական ինստիտուտների, վերջին հաշվով` պետության վերջնական փլուզումը կանխելու առաքելությունը ծանրացել է Սահմանադրական դատարանի ուսերին, եւ նիկոլահհշական թայֆայի հարձակման թիրախը Հրայր Թովմասյանն է, ՍԴ նախագահը եւս անհարկի չի ջղաձգվում, «հախուռն, տարերային», անկանոն շարժումներ չի անում, չի հակադարձում ընդհուպ` վարչապետի եւ ԱԺ նախագահի մակարդակով իր եւ իր ղեկավարած կառույցի հասցեին տիրաժավորվող անհեթեթ հայտարարություններին, ուղղակի եւ անուղղակի սպառնալիքներին։

Մարդը հանգիստ անում է իր գործը, որովհետեւ, ոմանց հակառակ, տարբերում է առաջնային երկրորդականից, անցողիկը` մնայունից, գիտի` ինչ ասել է մունդիրի պատիվ, արժանապատվություն, եւ առաջնորդվում է ոչ թե այսրոպեական ճղճիմ շահերով, էմոցիաներով, այլ Սահմանադրությամբ եւ օրենքներով։

Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ «բոլոլա» կսկսվեր, եթե իջներ պետությունը «բուդկի» հետ շփոթող չկայացած «ֆյուրերիկների» մակարդակին։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը