Վերջին շրջանում ավելի է ակտիվացել հանրային հետաքրքրությունը «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ: 2010թ.-ին կուսակցությանն անդամագրվել են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը երիտասարդ և մտավորականության ներկայացուցիչ է:
Մասնավորապես «Ժառանգությանը» անդամագրվել են քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Ս. Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը, հրապարակախոս, վերլուծաբան, հասարակական գործիչ և նախկինում Հայաստանի Հանրապետության աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Կարինե Հակոբյանը:
«Մենք ողջունում ենք մեր շարքերը համալրած բոլոր քաղաքացիների անդամակցությունը եւ հավատացած ենք, որ իրենց քաղաքական ու քաղաքացիական ակտիվությամբ, փորձով ու ներուժով նրանք նոր եռանդ կհաղորդեն կուսակցության գործունեությանը»,- շնորհավորական խոսքում ասել է «Ժառանագության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ռուբեն Հակոբյանը անդամակցել է «Ժառանգությանը»

«Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայություն