Կարծիք

21.09.2019 12:37


Բա որ ձեր ու Սորոսի սրտի վարչապետի արձաններն ամեն ճամփի բերանին կանգնացնում էին, էդ իրավական գիտելիքներն ո՞ւր էին կորել

Բա որ ձեր ու Սորոսի սրտի վարչապետի արձաններն ամեն ճամփի բերանին կանգնացնում էին, էդ իրավական գիտելիքներն ո՞ւր էին կորել

Ավագանու սորոսական խմբակցությունում պանիկա է։

Ավագանու տիկին անդամին խորհուրդ կտամ իրավական ակտերի ցանկը arlis.am-ում որոնելուց ու ցանկը հրապարակելուց հետո գոնե կարդալ օրենքների գործողության ոլորտի մասին և նոր հրապարակային անպատասխանատու հայտարարություններ անել ու ի ցույց դնել իրավական մերկությունը։

Պետական և հասարակական գործիչների արձանների սույն սիրահարին հարց եմ ուղղում.

Բա որ ձեր ու Սորոսի սրտի վարչապետի արձաններն ամեն ճամփի բերանին կանգնացնում էին, էդ իրավական գիտելիքներն ո՞ւր էին կորել։

Տիկնոջ անհանգստությունը երկու դեպքում էլ անհասկանալի է, քանզի խնդիրն իր կուռք ձյաձյաների մասին է, բայց ոչ մի տեղ գրված չէ, որ տիկինը հանուն իր կռապաշտության իրավունք ունի մանիպուլացնել և բռնաբարել իրավական ակտերի տրամաբանությունը։

70718718_366522234231501_5089996996966612992_n

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը