Կարծիք

21.09.2019 16:32


Պետության զարգացումը հետընթաց է ապրում, մենք նորից պառակտված ենք

Պետության զարգացումը հետընթաց է ապրում, մենք նորից պառակտված ենք

Ամեն տարի այս օրը նշելիս կարծում էի, որ ավելի հասուն դարձանք, ավելի իմաստուն, ավելի խոհեմ։ Եվ ուրեմն, մեզ հաստատ պայծառ ապագա է սպասում, և մեր՝ է՛լ ավելի հասուն հասարակությունը չի կրկնի նախորդ սխալները։

Բայց արի ու տես, որ մենք, կարծես, «Բենջամին Բաթոն» կինոյի հերոսը լինենք։ Պետության և հասարակության զարգացումը հետընթաց է ապրում, մենք նորից պառակտված ենք, ատում ենք իրար, հասարակությունում բաժանարար գծեր են գծվում և բոլորը բոլորի դեմ են պատերազմում։

Մենք հայհոյում ենք իրար մեր քաղաքական հայացքների պատճառով, կալանավորում և ճնշում գործադրում քաղաքական օպոնենտների վրա։

Մենք չունենք զարգացման տեսլական և գաղափարախոսություն, չենք հասկանում՝ ուր ենք գնում, ինչ ենք ուզում և ուր պիտի հասնենք։ Սիտուատիվ որոշումներ ենք կայացնում թե՛ տնտեսության, թե՛ արտաքին հարաբերությունների ոլորտում։

Հուսով եմ, որ մի օր կգտնվի մեկը, ով վերջապես մեր պետության համար նորմալ սցենար կգրի։ Թե չէ «Բենջամին Բաթոն»-ի ավարտն այնքան էլ ոգևորիչ չէ։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը