Քաղաքական

21.09.2019 12:28

Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը»․ «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գառներ-ոչխարներ` կաշառքով` արտահանել է մինչև Կատար: Ապօրինի այս գործի գլխին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մորաքրոջ տղան է եղել` Հովհաննես Մկրտչյանը: Իհարկե, մի քանի հազ. գլուխ անասունների` անօրինական դուրս բերումը Հայաստանից կանխվել է, քանի որ Մկրտչյանը ԱԱԾ խոշորացույցի տակ է կաշառք տվել-առել:

Նշենք, որ Մկրտչյանը Գյուղնախարարության ՍԱՊԾ Անասնաբուժության տեսչության պետն է եղել դեռևս 2011 թվականից: Հենց նա է, ԱԱԾ-ի պնդմամբ, պաշտոնը շահադիտական նպատակներով օգտագործելով «սերտիֆիկատի» առևտուր արել հենց հեղափոխության օրերին` թիկունքում թերևս ունենալով մորաքրոջ՝ դատախազ տղայի ամենազոր աջը: Բայց… ընկել է ԱԱԾ թակարդը:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այս գործից: Հովհաննես Մկրտչյանի հետ մեղադրյալի աթոռին կհայտնվեն այս գործարքի` նրա 3 «գործընկերներ»: Սակայն դատախազի մորաքրոջ տղան գրավի դիմաց ազատ է արձակվել:

Հավելենք, որ ԱԱԾ-ն այս քրեական գործով նախաքննությունն ավարտել է և գործն ուղարկել դատարան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։