Կարծիք

20.09.2019 17:37


Ու նման հիմարություն ասում է երկրի առաջին դեմքը

Ու նման հիմարություն ասում է երկրի առաջին դեմքը

Փաշինյանի խելքին էլի մարդ կա՞, որ մտածում է թե ինչ-որ մեկը, բացի Մանվելից, կարող է նրա ունեցվածքը ծախել ու բաժանել։

Հիմա, ասենք, ես էդ ցանկությունը ունեմ, ուստի խնդրում եմ պարոն վաչապետին իրավաբանորեն բացատրի ինձ, թե ինչպես կատարեմ այդ գործարքը։

Հիմարությունն էլ չափ ու սահման ունի երևի, թե՞ չունի։

Ու նման հիմարություն ասում է երկրի առաջին դեմքը։

Ու դա էլ քիչ է, մնացածն էլ ձայնակցում են, թե բա ճիշտ ա ասում։

Չգիտեմ, էս տեմպերով, որ գնա, երկիրը շատ կարճ ժամանակում կարելի է վերածել մի մեծ հոգեբուժարանի։

***

Տրամաբանական է ու արդար որդեկորույս մայրերի պահանջը։

Եթե պետությունը ի վիճակի է մարտի 1-ի զոհերի ընտանիքներին դրամական օգնություն (թե փոխհատուցում) միևնույն է, հատկացնել, ապա, բանակում ծառայած մեր հազարավոր զինվորների, ովքեր զոհվել են ոչ թե քաղաքական խարդավանքների, մասնավորապես ինչ-որ մեկի շահը սպասարկելու, հանուն ինչ-որ մեկի աթոռի, այլ հանուն Հայրենիքի, ինչո՞ւ նրանց ընտանիքներին դրամական օգնություն չի հատկացվում։

Ի պատասխան այս բողոքող մայրերի՝ ՀՀ վարչապետը ո՛չ ավելի, ո՛չ պակաս պատասխանում է։

Գնացեք Մանվելի ոսկեղօծ թրերը ծախեք........ եվ այլ բարբաջանքներ։

Հիմա ուզում եմ պատասխանել պարոն վարչապետին։

Մարտի մեկի 10 զոհերի արյունը ձեր խղճին է, պարոն վարչապե՛տ, դուք եք նրանց փողոց հանել, դուք եք նրանց հրահրել անկարգությունների, քո ու քո շեֆի՝ Լևոնի հոգին էր փառավորվում, երբ իրար էին կոտորում ցուցարարներն ու ոստիկանները, ու նույն հոգևոր հայրդ էր, որ 10 զոհերի մասին լսելով՝ ասել էր, թե այս գիշեր ինքը հանգիստ քնել է, իսկ բազմաթիվ հորդորների, որ գնա հրապարակ ու հանդարտեցնի ցուցարարներին, պատասխանել է, որ նրանք իմ ժողովուրդը չեն։

Ու այսքանից հետո, եթե դուք որդեկորույս մայրերին մատնացույց եք անում Մանվելի ունեցվածքը, ուրեմն արդար կլինի 10 զոհերի հարազատներին էլ մատնացույց անեք Լևոնի, Ջհանգիրյանի, Սուքիասյանի, ձեր, Ալիկ Արզումանյանի ու մնացած էն մարդկանց ունեցվածքը, ովքեր էդ ժողովրդին հանեցին փողոց, անկարգություններ հրահրեցին ու հետո փողոցում մենակ թողեցին-հեռացան՝ դառնալով 10 հոգու մահվան պատճառ, դեռ վիրավորների ու տուժածների մասին էլ չեմ խոսում։

Եվ ուրեմն, հանուն արդարության՝ ձեռքներդ հեռո՛ւ պետական փողերից, փոխհատուցում եք անում, ձեր գրպանից արեք, եթե ոչ, ուրեմն փոխհհատուցեք նաև զոհված զինվորների հարազատներին, նամանավանդ, որ այդ զինվորները, ոչ թե ինչ-որ մեկի շահն են սպասարկել, ինչ-որ մեկի դրդմամբ են կռվի բռնվել, այլ պետական շահն են սպասարկել, պետության ու Հայրենիքի հանդեպ իրենց պարտքն են կատարել։

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը